ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը Ֆեյսբուքի իր էջում նախօրեին գրել էր, որ դեկտեմբերի 21-ին` կիրակի օրը Հանրային ռադիոյին հարցազրույց է տվել, որը տեղադրվել է ռադիոյի յութուբյան էջում, սակայն որոշ ժամանակ անց հեռացվել է բոլոր հարթակներից: Հարցազրուցավարը լրագրող Սարգիս Հարությունյանն է, որից նախ փորձեցինք մեկնաբանություն խնդրել, թե ինչպես է ստացվել, որ իր հեղինակած հաղորդաշարի հերթական թողարկումն անհետացել է համացանցից, սակայն նա մեր հեռախոսազանգերին չպատասխանեց: Զրուցել էինք Հանրային ռադիոյի տնօրեն Արմեն Քոլոյանի հետ, որը մեզ հետ զրույցում ասել էր, որ հարցազրույցն անպայման նորից կլինի իրենց պաշտոնական կայքէջում, նաև Յութուբում, ընդգծել էր, որ այն ժամանակավորապես հեռացվել է` ընդամենը մեկ բառի խմբագրման համար: Այդ մեկ բառը մոտնաժվելու է եւ նորից հեռարձակվի: Քոլոյանը համառորեն այդպես էլ չէր նշել, թե ինչ բառի մասին է խոսքը, սակայն նրա տոնից, բարկությունից կարելի էր, կարծել, թե Զուրաբյանը առնվազն սեռական հայհոյանք է հնչեցրել, ինչն այդքան զայրացրել է Ռադիոյի ղեկավարին: Լևոն Զուրաբյանը մեզ հետ զրույցում ասաց, որ խոսքն «անմեղսունակ» բառի մասին է: Հարցրինք` նայե՞լ է հարցազրույցի մոնտաժված տարբերակը, գուցե էլի՞ ինչ-որ հատվածներ կրճատել են և զրույցի միտքը աղճատել: Նա մեզ հետ զրույցում ասաց. «Անկեղծ ասած, երևի սխալվել եմ, որ դեռ չեմ նայել, սակայն մտածել եմ, որ նման ստորության չեն գնա»: Զուրաբյանին նաև հարցրինք` այս դեպքից հետո կգնա՞ կրկին Հանրային ռադիո, նա ասաց. «Կգնամ, այո, մեկ բառ են ընդամենը գրաքննել ու դրա ձեռքը կրակն են ընկել»:
Քաղաքականություն
Ամենաընթերցված
Ասեց՝ կոկորդդ կկտրեմ ու խփեց․ ՔՊ-ականները ծեծի են...
Երեկ երեկոյան ժամը 20։00-ի սահմանում Արթիկում, հենց համայնքապետարանի շենքի առջեւ, ՔՊ-ականները, այդ թ...
Գագիկ Ծառուկյանը դատի է տվել Փաշինյանին
«Հրապարակ»-ին հայտնի դարձավ, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը քաղաքացիական հայց է ներկայացրել ՀՀ վար...
Զախարովան ՀՀ իշխանություններին համեմատել է ինքնաթի...
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան Հայաստանի իշխանություններին, որոնք ձ...
«Հրապարակ». Տիգրանաշենի դպրոցի աշակերտները սեպտեմբ...
Վերջին օրերին կրկին ակտիվացել են քննարկումները՝ Տիգրանաշենն Ադրբեջանին հանձնելու իշխանությունների մտ...
×
❮
❯