Քաղաքականություն

Հնարավոր չէ մեկ ձեռքով բանակցել, մյուսով՝ կրակել

Հնարավոր չէ մեկ ձեռքով բանակցել, մյուսով՝ կրակել

Այսօր ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի եւ Մալթայի արտաքին գործերի եւ առեւտրի եւ խթանման գործերի նախարար Կարմելո Աբելայի համատեղ հրավիրած մամուլի ասուլիսում լրագրողները Մնացականյանին խնդրեցին մանրամասներ ներկայացնել Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ հանդիպումից, քանի որ Մամեդյարովը ներկայացրել է փաստաթղթեր համանախագահների կողմից, որոնց շուրջ 15 տարի բանակցում են, եւ որոնք հստակեցման կարիք ունեն։

Զոհրաբ Մնացականյանը նկատեց, որ «Ազերթաջ»-ին հունիսի 24-ին տված հարցազրույցում Մամեդյարովը անդրադառնում է Վաշինգտոնում կայացած հանդիպմանը։ Նա նշեց, որ հանդիպման ժամանակ քննարկվել է հարցերի բավականին լայն շրջանակ, առանձնահատուկ էր, որ մինչեւ հանդիպումը եղել է լարվածության աճ եւ քննարկվել են լարվածության աճը մեղմելուն ուղղված քայլերը։ Զոհրաբ Մնացականյանն ակնկալում է, որ մինչեւ հաջորդ հանդիպում կարող են թուլացնել լարվածությունը, կձեւավորվի խաղաղությանը նպաստող միջավայր, որը գերակա խնդիր է։ Իսկ այդ միջավայրում ատելության մթնոլորտը չի զարգանա, էսկալացիան կնվազի։ 
«Մենք չենք հավատում, որ հնարավոր է մեկ ձեռքով բանակցել, մյուսով՝ կրակել։ Բանակցային գործընթացում սպառնալիքի լեզուն չի աշխատելու»,- ասաց Զոհրաբ Մնացականյանը։ 
ՀՀ արտգործնախարարը շեշտեց, որ խնդիրը մնում է Արցախի կարգավիճակի եւ ինքնորոշման հարցը։ 

Հարց հնչեց այն մասին, թե ինչ հետաքրքրություններ ունի ՌԴ-ն՝ կապված Մարտի 1-ի գործի հետ։
Զոհրաբ Մնացականյանը հիշեցրեց, որ ՀՀ-ն եւ ՌԴ-ն դաշնակիցներ են, ունեն հարուստ օրակարգ, կարող են լինել հարցեր, որոնց շուրջ կարող են ունենալ տարբեր ընկալումներ, սակայն դրանց քննարկումը դաշնակիցների միջեւ չի առաջացնում որեւէ խնդիր։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image