Հասարակություն

Գյումրու քաղաքապետին մեկուսացրել են իր առանձնասենյակում, քաղաքացիները դիմադրում են, որ նրան չձերբակալեն

Գյումրու քաղաքապետին մեկուսացրել են իր առանձնասենյակում, քաղաքացիները դիմադրում են, որ նրան չձերբակալեն

Ինչպես ավելի վաղ գրել ենք, «Հրապարակի» տեղեկություններով՝ այս պահին իրավապահներն ու ուժայինները ներխուժել են Գյումրու համայնքապետարան, գործողություններ են իրականացնում, քաղաքապետարանից մեզ փոխանցեցին, որ ամենայն հավանականությամբ պատրաստվում են ձերբակալություններ իրականացնել։

Քաղաքապետի խորհրդական Լիլիթ Աղեկյանը «Հրապարակին» փոխանցեց, որ քաղաքապետին այս պահին չեն ձերբակալել, մեկուսացրել են իր առանձնասենյակում։ Քաղաքապետարանի մուտքերն են փակել, աշխատակիցները չեն կարողանում ներս մտնել, ինչպես նաեւ ուժայիններն արգելում են լրագրողների մուտքը քաղաքապետարան։

 Քաղաքացիները հավաքվում են համայնքապետարանի շենքի մոտ՝ թույլ չտալու ձերբակալել քաղաքապետին։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image