Հասարակություն

Երեխաների ելույթին ընդառաջ ՝ բեմը քանդել են, ժամը փոխել

Երեխաների ելույթին ընդառաջ ՝ բեմը քանդել են, ժամը փոխել

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները՝ Բագրատ Սրբազանի գլխավորությամբ արդեն Գյումրիում են։ Հազարավոր մարդիկ են հավաքվել Գյումրու թատերական հրապարակում։ Սրբազանի համար, սակայն անակնկալ էր տեսնել Իջևանից Գյումրի հասած երեխաների երգչախմբի ելույթին ընդառաջ՝ բեմահարթակը քանդած։ Երեխաներն ստիպված էին երգել աստիճաններին կանգնած, բայց ինչպես Սրբազանը նկատեց, այնուամենայնիվ, հանդիպումն ու անակնկալը  կայացավ։

ՏաԼույս» մանկական երգչախումբը այսօրվա չկայացած համերգի երգացանկից երգեր  կատարեց  Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի աստիճաններին՝ ապամոնտաժված բեմի տեղում։

«Համերգի օրը փոխվեց այսօր, այս ենթադրյալ բեմի վրա պետք է երեխամները երգեն եւ ամբողջ շարքը նվիրված է Շարլ Անզնավուրի 100-ամյակին, որին երեխաներն ամիսներ շարունակ պատրաստվել են։Իրենք որոշել են այս համերգը քաղաքականացնել, ժամն են փոխել համերգի, մենք ճանապարհին էինք, իմացանք, որ 12-ին են դրել համերգի ժամը, որ պիտի 14։00-ին լիներ։ Մեկ ամիս կլինի այս երեխեքին ու ծնողներին չեմ տեսել։Հիմա այս իրականության մեջ ենք իրար դիմավորում, Էրեխեք ջան, մենք ձեր առջև ենք պատասխանատու, ոչ ոք չի´ կարող ձեզ վնասել, ես ձեր դիմացը կանգնած եմ, իմացե´ք»,-իր խոսքում ասաց Բագրատ Սրբազանը։

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image