Ռուսաստանում տեղի ունեցած վերջին զանգվածային թունավորման դեպքից հետո շատ լրագրողներ, փորձագետներ, վերլուծաբաններ բարձրացրել են ալկոհոլային խմիչքների ոլորտում վերահսկողության խստացման հարցը։ Սրան զուգահեռ, պարբերաբար ոստիկանական ամփոփագրերում հանդիպում ենք դեպքեր, երբ հայտնաբերվում են ընդհատակյա արտադրամասեր, նույնիսկ գինետներ, որոնք արագ լիկվիդացվում են։ Կոչեր են հնչում նաեւ օնլայն ալկոհոլի վաճառքի ոլորտը։
Տնտեսագետները հատկապես այս ոլորտն են կարեւորում, որի տարեկան շրջանառությունը կազմում է 50 միլիարդ ռուբլի, որի 50 տոկոսը բաժին է ընկնում կեղծ արտադրանքի իրացմանը։ Հայտնի է արդեն, որ օրենսդրական համապատասխան նախաձեռնությամբ են հանդես եկել ՌԴ դաշնային օրենսդիր մարմնի անդամներից Անդրեյ Կլիշասը։ Նպատակը մեկն է՝ համացանցով ալկոհոլի վաճառքի իրականացումը վերապահել միայն ստուգված, արտոնագրված ընկերություններին, որոնք հատուկ ռեեստրում են հաշվառված, խստացնել ոլորտի կարգավորումների խախտումների դեպքում սպասվող պատասխանատվությունը։ Ուշագրավ է այն, որ խստացումների անհրաժեշտության մասին խոսում են բոլորը, նշելով, որ դա վաղուց էր պետք անել, ուղղակի դրա համար քաղաքական կամք էր պետք։