Իրավունք

Որոշումը բեկանված է. Պատգամավորի թեկնածուն ազատ արձակվեց

Որոշումը բեկանված է. Պատգամավորի թեկնածուն ազատ արձակվեց

«Ուժեղ Հայաստան» դաշինքից պատգամավորի թեկնածու, Գավառի գրասենյակի պատասխանատու Սասուն Բադոյանը ազատ է արձակվել։ Նրա դուստր` փաստաբան Մերի Բադոյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել ու կից գրել է, «Գնում ենք տուն: Որոշումը բեկանված է` հիմնավոր կասկածի բացակայության հիմքով»: Հիշեցնենք, որ Հակակոռուպցիոն կոմիտեն ավելի վաղ ձայնագրություն էր հրապարակել, և այդ ձայնագրության հիմքով Սասուն Բադոյանին կալանավորել էին։ Բադոյանը մեղադրվում էր ընտրակաշառքի գործով։ Հիշեցնենք, որ Սասուն Բադոյանը հերոս Կարեն Բադոյանի հայրն է։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image