Էքսկլյուզիվ

«Հրապարակ»․ Վերցնե՞լ, թե՞ չվերցնել մանդատները

«Հրապարակ»․ Վերցնե՞լ, թե՞ չվերցնել մանդատները

Հունիսի 7-ի ընտրություններից հետո օրակարգային թիվ մեկ հարցը շարունակում է մնալ մանդատները վերցնել-չվերցնելու հարցը: Ճիշտ է` երեկ Նարեկ Կարապետյանը հայտարարեց, որ այսօր դիմելու են ԿԸՀ` ընտրությունները չեղարկելու պահանջով, բայց լուրեր կան, որ Սամվել Կարապետյանի առաջնորդած «Ուժեղ Հայաստանում» կողմ են մանդատնեը վերցնելուն, հատկապես՝ եթե ԲՀԿ-ն վերահաշվարկի արդյունքում անցնի խորհրդարան։

Մեզ ասացին, որ մինչ երեկ երեկո Սամվել Կարապետյանի հետ ապագա ֆրակցիան այդ հարցով քննարկում չի ունեցել: Ասացին, որ ընդհանրապես ընտրություններից հետո ապագա պատգամավորները դեռ չեն հանդիպել Կարապետյանի հետ, բացառությամբ՝ Նարեկ Կարապետյանի եւ հատուկենտ անձանց։ Պատգամավորության թեկնածուները կողմ են խորհրդարան գնալուն, բայց Կարապետյանի տեսակետը դեռ հայտնի չէ: Ռոբերտ Քոչարյանի «Հայաստան» դաշինքում էլ են հակված՝ օգտվելու ոչ լեգիտիմ իշխանության թույլ դիրքերից` վերցնելով մանդատները: Փաստարկն այն է, որ գուցե ինչ-որ պահի Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու հնարավորություն ստեղծվի:

Բացի այդ, մանդատ չվերցնելը լուծում չէ, եւ դա պարզ երեւում է Վրաստանի օրինակով, որտեղ ընդդիմությունը` Եվրոպայի հուժկու աջակցության պարագայում, մանդատները չվերցրեց, բայց դա ոչ մի ազդեցություն չունեցավ իշխող կուսակցության եւ կառավարության վրա: Այդուհանդերձ, վերջնական եւ միասնական որոշումը երկու խմբակցությունները` «Ուժեղ Հայաստան» եւ «Հայաստան» դաշինքները, կայացնելու են համատեղ։

Լրահոս

Ամենաընթերցված

Երեւի հասել ենք վերջին…

Երեւի հասել ենք վերջին…

Պարոն Հովակիմյան, հիշո՞ւմ ես, մի անգամ իմ եւ քո սիրելի Աննա Իսրայելյանի մոտ հարցազրույցի էինք, եւ ես...

×
Gallery Image