Մենք տարիներ շարունակ հիացել ենք արեւմտյան ժողովրդավարությամբ, նախանձել այն համակարգին, որը ձեւավորվել է Արեւմուտքում` արդար ընտրություններ, խոսքի ազատություն, մարդու իրավունքների պաշտպանություն, դատական համակարգի անկախություն, իշխանության ճյուղերի տարանջատում: Ուրախացել ենք, երբ Հայաստանը 2001-ին դարձել է Եվրոպայի խորհրդի անդամ: Երբ նեղ վիճակում ենք եղել, դիմել ենք արեւմտյան կառույցներին եւ աջակցություն ակնկալել նրանցից: Վստահ ենք եղել, որ մեր իշխանությունների յուրաքանչյուր շեղում ժողովրդավարության ուղուց արժանանալու է եվրոպական կառույցների դատապարտմանը, իսկ Վենետիկի հանձնաժողովը թույլ չի տալու, որ օրենսդրական այնպիսի փոփոխություններ կատարվեն մեր երկրում, որ ժողովրդավարությունից նահանջ արձանագրվի: Մենք մեր ամենամղձավանջային երազում անգամ չէինք կարող պատկերացնել, որ ժողովրդավար Եվրոպան կարող է աջակցել Հայաստանում բռնապետության հաստատմանը, որ անմեղ մարդկանց կալանավորումները կարող են խրախուսվել ԵՄ անդամ երկրների կողմից: Որ Եվրոպան կարող է լծվել ժողովրդավարությունից խիստ հեռացած եւ բռնապետական վարք դրսեւորող ինչ-որ իշխանավորների վերարտադրության գործին եւ դա կարող է անել այսքան անթաքույց ու այսքան ցինիկ: Որ Ռուսաստանի դեմ պայքարը կարող է այնքան կուրացնել ժողովրդավար Եվրոպային, որ նա կարող է աջակցել իրեն սպառած ու մարդու իրավունքները տոտալ ոտնահարող հայկական ինչ-որ ռեժիմի, որը չի կարողանում պաշտպանել ազգային պետության շահերը, բայց երեւութական պայքար է մղում Ռուսաստանի դեմ: Իսկ ամենասարսափելին այն է, որ մեզ` Ռուսաստանն ու ռուսական անազատ իրականությունը տասնամյակներ շարունակ մերժողներիս, այնպես կհիասթափեցնի, որ կհամոզի` եվրոպական արժեքները կեղծ են ու ձեւական:
Քաղաքականություն
Հիասթափություն
Ամենաընթերցված
«Տղու բազար». մանրամասներ` սկանդալային ծեծից
Այսօր համացանցում տեսանյութ է տարածվել, որ մի խումբ աղջիկներ ծեծում են մեկ այլ աղջկա։ ՆԳՆ-ից պարզաբա...
Արյունալի հաշվեհարդար Մուրացանում՝ 20-ամյա զոհ և 1...
Ըստ ՆԳՆ-ի` հուլիսի 18-ին, ժամը 21:00-ի սահմաններում, ոստիկանությունում տեղեկություններ են ստացվել, ո...
50 տոկոսանոց մաքսատուրքեր է սահմանել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 50 տոկոսանոց հավելյալ ներմուծումային մաքսատուրքեր է սահմանել կանադական արտ...
Փաշինյան, գուցե «բրախե՞ս»…
Ուժերի հետաքրքիր հարաբերակցություն է հաստատվել Նիկոլ Փաշինյանի և Գագիկ Ծառուկյանի միջև: Կողմերը, կար...
×
❮
❯