Քաղաքականություն

Սեդա Սաֆարյանը կիրառել է ՔՊ խոսու՞յթը

Սեդա Սաֆարյանը կիրառել է ՔՊ խոսու՞յթը

Սահմանադրական դատարանում լրագրողների հետ զրույցում փաստաբան Տաթևիկ Սողոյանը անդրադարձել է ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանի՝ նույն գործի քննությանը մասնակցելու հնարավորության հարցին՝ նշելով, որ դատարանից իրենց փոխանցել են, թե այդ թեմայով լայն քննարկում է եղել, և եզրակացվել է, որ դատավորը գործում անկողմնակալ է։

Նրա խոսքով՝ դատավարության ընթացքում Սեդա Սաֆարյանի առաջին հրապարակային ելույթը տպավորություն է ստեղծել, թե այն համահունչ է իշխանական՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից շրջանառվող դիրքորոշումներին։ Սողոյանը նշել է, որ դատավորը իր խոսքում դիմել է ոչ թե մի ձևակերպման, այլ մի քանի քաղաքական ուժերի, մինչդեռ գործը վերաբերում է յոթ քաղաքական ուժերի ներկայացրած դիմումներին։

Փաստաբանը նաև պնդել է, որ դատավորի հետագա մեկնաբանությունները դուրս են եկել քննարկվող իրավական շրջանակներից՝ օգտագործելով այդ հարթակը՝ իր գնահատմամբ, քաղաքական թեզեր առաջ մղելու համար։

Նա անդրադարձել է նաև ընտրական գործընթացին առնչվող հարցերին՝ նշելով, որ, իր գնահատմամբ, նախընտրական շրջանում արձանագրվել են բազմաթիվ խախտումներ։ Սողոյանի խոսքով՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործողությունները և որոշ բացատրություններ չեն բավարարել մի շարք հարցերի, այդ թվում՝ զինվորականների քվեարկության կազմակերպման և հաշվարկների պարզաբանման վերաբերյալ։

«Սեդա Սաֆարյանը դատավարության ընթացքում մինչ այս պահը խոսքով հանդես չէր եկել, և առաջին մեկնարկը, որ նա արեց, սկսեց վերահաստատել ՔՊ կուսակցության խոսույթը, ոչ թե ասաց՝ եռագլուխ, այլ ասաց՝ երեք ուժերին եմ ուղղում։ Եթե ընդունենք, որ առաջին անգամ վրիպակ էր, երկրորդ անգամ էլի շարունակեց, այն դեպքում, որ 7 ուժեր են դիմում ներկայացրել ՍԴ»,-նշել է նա:

Լրահոս

Ամենաընթերցված

Սոչիում արտակարգ իրավիճակ է

Սոչիում արտակարգ իրավիճակ է

Սոչիի միջազգային օդանավակայանում վերջին մեկ օրվա ընթացքում աշխատանքային ռեժիմի բազմակի փոփոխությունն...

×
Gallery Image