Ամեն անգամ ապշում ես, թե ինչքան կարող է պետության առաջին դեմքն օրենքը չիմանալ, արհամարհել, որ այսպես անթաքույց, օրը ցերեկով տրորի այն ու վատ չզգա։ Երեկ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ հաստատեց, որ ինքն ապօրինություն է կատարում, խախտում է Սահմանադրությունը, գերազանցում է իր լիազորությունները։ Ինչքան էլ բառախաղ անես, փորձես օգտագործել, որ ոչ թե հրահանգ, այլ հորդոր է եղել, ոչ թե կարգադրություն, այլ՝ առաջարկ, sms-ով աշխատանքից ազատելն օրենքի կոպիտ խախտում է։ Ինչքան էլ փորձես արդարացնել ԱԱԾ-ն սեփական շահերիդ համար օգտագործելը եւ Գյումրիի քահանային ԱԱԾ աշխատակցի այցն ու Վեհափառի անունը չհնչեցնելու առաջարկը փորձես ներկայացնել որպես ԱԱԾ-ի կողմից վարչապետի անձի պահպանությանն ուղղված քայլ, խնդրանք, դա ակնհայտ ապօրինություն է, իրավասությունների գերազանցում, իրավապահ համակարգը քաղաքական նպատակներով օգտագործել։ Ինչքան էլ հայտարարես, որ ոչ թե կաթողիկոսի հրաժարականն ես պահանջում եւ նոր ընտրություն, այլ ասել ես․ ձեւ չկա՝ «ինքը պետք ա ըտեղից գնա», դա վարչապետի իրավասություններից դուրս քայլ է, Սահմանադրության ոտնահարում, քրեորեն պատժելի արարք։ Ինչքան էլ անմեղ տեսքով հայտարարես, որ, այո՝ ես գնում եմ այն պատարագներին, որտեղ Վեհափառի անունը չի հնչում, եւ նախապես խնամի-ծանոթ-բարեկամ-կագեբեի աշխատող այցելում են տվյալ քահանաներին եւ «խնդրում»՝ պատարագի ժամանակ կզեղչե՞ք արդյոք կաթողիկոսի անունը, դա ադմինիստրատիվ լծակների, վարչապետի պաշտոնի ակնհայտ չարաշահում է եւ կրկին՝ քրեորեն պատժելի արարք։ Իսկ այն, որ հայտարարում ես, թե կաթողիկոսն «օտարերկրյա հատուկ ծառայության լեյտենանտի» է ենթարկվում, դա պետք է ապացուցել, հակառակ դեպքում պետք է պատժվի նման բան ասողը՝ զրպարտության համար։
Քաղաքականություն
Կես ժամում՝ 10 քրեական հոդված
Ամենաընթերցված
«Տղու բազար». մանրամասներ` սկանդալային ծեծից
Այսօր համացանցում տեսանյութ է տարածվել, որ մի խումբ աղջիկներ ծեծում են մեկ այլ աղջկա։ ՆԳՆ-ից պարզաբա...
Արյունալի հաշվեհարդար Մուրացանում՝ 20-ամյա զոհ և 1...
Ըստ ՆԳՆ-ի` հուլիսի 18-ին, ժամը 21:00-ի սահմաններում, ոստիկանությունում տեղեկություններ են ստացվել, ո...
50 տոկոսանոց մաքսատուրքեր է սահմանել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 50 տոկոսանոց հավելյալ ներմուծումային մաքսատուրքեր է սահմանել կանադական արտ...
Փաշինյան, գուցե «բրախե՞ս»…
Ուժերի հետաքրքիր հարաբերակցություն է հաստատվել Նիկոլ Փաշինյանի և Գագիկ Ծառուկյանի միջև: Կողմերը, կար...
×
❮
❯