Հասարակություն

Քննչական կոմիտեն ասում է` Միհրան Հակոբյանից հաղորդում չենք ստացել

Քննչական կոմիտեն ասում է` Միհրան Հակոբյանից հաղորդում չենք ստացել

Մի քանի ժամ առաջ փաստաբան Ռուբեն Մելիքյանը հայտնեց, որ «Դալմա մոլ»-ի ավտոկայանատեղիում տեղի է ունեցել բանդիտական հարձակում հանրային գործիչ Միհրան Հակոբյանի վրա. «Հարձակվողները եղել են դիմակներով և անսպասելի հարձակվել են թիկունքից։ Միհրանը ստացել է մարմնական վնասվածքներ և այժմ տեղափոխվում է «Իզմիրլյան» ԲԿ։

Վստահ եմ, որ այս հարձակումը տեղի չէր ունենա, եթե իրավապահները բացահայտած լինեին 2021թ-ին Միհրանի տան առջև նռնակ նետելու հանցանքը»։

Նա նաեւ հաղորդել է, որ դիմակավորված հարձակվողները երեքն են եղել, նրանց ինքնությունը դեռ չի պարզվել։ Մենք դիմեցինք Քննչական կոմիտե, հարցրինք՝ վարույթ նախաձեռնվե՞լ է, ասացին՝ հաղորդում չենք ստացել։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image