Այլ

Ո՞ր երկրները կտուժեն ռադիոակտիվ ճառագայթումից

Ո՞ր երկրները կտուժեն ռադիոակտիվ ճառագայթումից

Թրամփը պահանջում է Իրանի կապիտուլյացիա, սակայն Իրանից պատասխանը հստակ է՝ կապիտուլյացիա չի լինելու, ավելին, Վաշինգտոնը ևս պատժվելու է: The Washington Post-ը գրում է, որ ԱՄՆ ծրագիրը՝ սպանել Իրանի հոգևոր առաջնորդ Այաթոլլա Խամենեիին, կարող է հանգեցնել անսպասելի պատասխան ռեակցիայի: Բացի այդ, իրանական կողմի ինտենսիվ հրթիռային հրավածներից հետո Իսրայելի զինապահեստում հակաօդային հրթիռներ են (ракета перехватчик) մնացել միայն 10-12 օրվա համար: Այնինչ, Իրանը Իսրայելի պաշտպանական համակարգը հյուծում է էժանագին հրթիռների հարձակումներով և տպավորություն է ստեղծվում, որ Իրանը պատրաստվում է ավելի հուժկու հարվածի: Այս մասին տեղեկանում ենք Ռոսիա հեռուստալիքի եթերում հեռարձակվող «60 րոպե» հաղորդումից:
Միացյալ Նահանգները պլանավորում են հարձակում Իրանի գլխավոր միջուկային օբյեկտի՝ Ֆորդոյի վրա, որը գտնվում է ընդհատակում, իսկ նման թիրախներ կարող են խոցել միայն ամերիկյան հրթիռները:

Ադրբեջանական CBS հեռուստաալիքը տարածել է ինֆոգրաֆիկա, որտեղ երևում է, որ Ֆորդոյի վրա հարձակման և օբյեկտի վնասման դեպքում ռադիոակտիվ օդային մասսաները կտարածվեն ամբողջ տարածաշրջանում՝ Կասպից ծվի ակվատորիա, Ադրբեջանի տարածք, Ղազախստան, Թուրքիա և Ռուսաստանի հավարային մի շարք շրջաններ՝ առաջին հերթին Դաղստան ու Չեչնիա:

Այնուամենայնիվ, Վաշինգտոնը դեռևս հայտարարություն չի արել՝ մասնակից կդառնա՞ Իրանի դեմ պատերազմին, թե ոչ, դա հայտնի կդառնա 24 ժամից: Հիշեցնենք, որ Թրամփն իր սոցիալական էջում հրապարակում էր արել այն մասին, որ չնայած Իրանն ուներ երկնքում վերահսկման լավ համակարգ, սակայն այն չի կարող համեմատվել ԱՄՆ տեխնիկայի հետ:

ԱՄն նախագահն էլ միացավ Նեթանյահուի՝ Իրանի հոգևոր առաջնորդ Խամենեիին ուղղված սպառնալիքներին:
Թրամփն իր սոցցանցի էջում գրում է. «Մենք գիտենք, թե որտեղ է թաքնվում Իրանի, այսպես կոչված, հոգևոր առաջնորդը: Նա հեշտ թիրախ է, բայց դեռ անվտանգության մեջ: Մեն չենք պատրաստվում լիկվիդացնել, սպանել նրան, բայց դեռևս հիմա: Մենք չենք ուզում, որ հրթիռները թռչեն մարդկանց վրա, ամերիկացի զինվորների վրա: Շնորհակալություն ուշադրության համար»:

Իրանից հակադարձումը չուշացավ՝ պատերազմը սկսված է:

Այնինչ, Թրամփի մոտեցումը չի կիսում Ֆրանսիայի նախագահ Մակրոնը, ով ավելի վաղ հայտարարել էր, որ Իրանի դեմ պատերազմում ԱՄՆ-ի ներգրավվումը կարող է բերել տարածաշրջանում քաոսի:

Հիշեցնենք, որ Fox News-ի տեղեկացմամբ, ԱՄՆ-ն մեր տարածաշրջանում մեծացնում է իր օդային ներկայությունը՝ ներառյալ F 15, F 35 կործանիչներով: ԱՄՆ-ից հետ չի մնում նաև Բրիտանիան:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image