Իրանի մայրաքաղաք Թեհրանում կողոպտել են Ռուս Ուղղափառ եկեղեցու Ս․ Նիկոլաեւյան եկեղեցին։ Այն Իրանի մայրաքաղաքում գործող միակ ռուսական եկեղեցին է։
Այս մասին հայտնում է Իրանում ռուսական դեսպանատունը։ Դեսպանատնից հայտնել են, որ զարմացած են տեղի ունեցածի համար, քանի որ Իրանն այն երկիրն է, որտեղ ավանդաբար հարգում են քրիստոնյաներին։ Դեսպանատնից կոչ են արել գողերից վերադարձնել տաճարից տարած արժեքները։
Հիշեցնենք, որ Թեհրանի ռուսական եկեղեցին գործում է 1945 թվականից։ Տաճարի ճարտարապետն է Նիկյոլայ Մարկովը։ Այն համարվում է Իրանի մշակության ժառանգության մաս։