Տարիներ առաջ ո՞վ կարող էր պատկերացնել, որ մենք հասնելու ենք այն վիճակին, երբ «Արցախ» բառն արտաբերելը դիտվելու է որպես խիզախության նշան, եւ իշխանությունը պատժելու է այդ բառն արտաբերող պաշտոնյաներին: Որ Արարատի պատկերը սեփական էջում տեղադրելը դիտվելու է հերոսություն: Իսկ Վերնիսաժում վաճառվող Մասիսի նկարների գնորդներին ոչ թե ծաղրելու ենք վատ ճաշակի ու անորակ նկարներ գնելու, ռաբիսության համար, այլ ողջունելու ենք: Ո՞վ կսպասեր, որ Ամենայն հայոց կաթողիկոսի անունը տալու համար որեւէ հայի ոստիկանները կարող են ձերբակալել, ուժ գործադրելով խցկել ոստիկանական մեքենան ու բերման ենթարկել: Եվ ո՞վ կմտածեր, որ սովորական եկեղեցում կիրակնօրյա պատարագին մասնակցելը լինելու է հայրենասիրության, եկեղեցին հարգելու եւ հայ լինելու խորհրդանիշ, իսկ որոշ այլ եկեղեցիներում հակականոնական պատարագներ են ընթանալու, եւ որոշ հոգեւորականներ ըմբոստանալու են եկեղեցական իշխանության դեմ, անգամ կաթողիկոսի հրաժարականն են պահանջելու: Ո՞ր սարսափ երազում կարող էինք նման տեսարանի ականատես լինել, որ եկեղեցում քաղաքական հավաք կազմակերպվի, ինչ-որ մեկին ծափահարեն, եւ հավատացյալները բաժանվեն իշխանական ու ընդդիմադիր հատվածների, ու հենց եկեղեցու ներսում ծեծկռտուք ու քաշքշոց սկսվի: Որեւէ մեկը երբեւէ կարո՞ղ էր պատկերացնել, որ հենց երկրի իշխանությունը դուրս կգա Հայ առաքելական եկեղեցու դեմ եւ կվիճարկի 26 տարի առաջ կայացած կաթողիկոսական ընտրությունները: Չէ՞ որ նույն սկզբունքով մենք՝ բոլորս, կարող ենք վիճարկել 2017 թ. խորհրդարանական կամ 2018 թ. մայիսի 8-ին Փաշինյանի ընտրությունը, դա համարելով ոչ լեգիտիմ` բազում հիմնավոր պատճառներով: Եվ ի՞նչ է բխելու դրանից` կնշանակի հաջորդ բոլոր ընտրություններն ու մեր կյանքն էլ է անօրինակա՞ն:
Քաղաքականություն
Ո՞վ կսպասեր
Ամենաընթերցված
«Տղու բազար». մանրամասներ` սկանդալային ծեծից
Այսօր համացանցում տեսանյութ է տարածվել, որ մի խումբ աղջիկներ ծեծում են մեկ այլ աղջկա։ ՆԳՆ-ից պարզաբա...
Արյունալի հաշվեհարդար Մուրացանում՝ 20-ամյա զոհ և 1...
Ըստ ՆԳՆ-ի` հուլիսի 18-ին, ժամը 21:00-ի սահմաններում, ոստիկանությունում տեղեկություններ են ստացվել, ո...
50 տոկոսանոց մաքսատուրքեր է սահմանել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 50 տոկոսանոց հավելյալ ներմուծումային մաքսատուրքեր է սահմանել կանադական արտ...
Փաշինյան, գուցե «բրախե՞ս»…
Ուժերի հետաքրքիր հարաբերակցություն է հաստատվել Նիկոլ Փաշինյանի և Գագիկ Ծառուկյանի միջև: Կողմերը, կար...
×
❮
❯