Միջազգային

Պատմական շոգ Եվրոպայում

Պատմական շոգ Եվրոպայում

Վերջին օրերին Եվրոպան պատած շոգի ալիքը գնահատվում է որպես դիտարկումների ամբողջ պատմության ընթացքում գրանցված ամենահզորը։

Այս մասին հայտնել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը։

«Վերջին օրերին սահմանվել են մի շարք պատմական ջերմաստիճանային ռեկորդներ․

  • +41.3°C-Գերմանիայում սահմանվել է օդի առավելագույն ջերմաստիճանի նոր բացարձակ ազգային ռեկորդը։ Այն գրանցվել է Սաարբրյուկեն-Բուրբախում։
  • +40.6°C Չեխիայում՝ Դոկսանի օդերևութաբանական կայանում գրանցվել է երկրի նոր բացարձակ ազգային ջերմաստիճանային ռեկորդը։
  • +36.6°C Դանիայում՝ Բելդրինգ քաղաքում սահմանվել է օդի առավելագույն ջերմաստիճանի նոր բացարձակ ազգային ռեկորդը։

Բացի այդ, հունիս ամսվա պատմական ջերմաստիճանային ռեկորդներ են սահմանվել նաև Ֆրանսիայում, Շվեյցարիայում, իսկ Մեծ Բրիտանիայում՝ երեք օր անընդմեջ։

Շոգի ալիքի հետևանքով զոհերի ընդհանուր թիվը հասնում է մի քանի հարյուրի։

Հաղորդվում է նաև, որ ծայրահեղ բարձր ջերմաստիճանների պատճառով անկել են միլիոնավոր գյուղատնտեսական կենդանիներ»,-նշել է նա։

Լրահոս

Ամենաընթերցված

Սոչիում արտակարգ իրավիճակ է

Սոչիում արտակարգ իրավիճակ է

Սոչիի միջազգային օդանավակայանում վերջին մեկ օրվա ընթացքում աշխատանքային ռեժիմի բազմակի փոփոխությունն...

Նիկոլն այլևս օրինական չէ

Նիկոլն այլևս օրինական չէ

Ժամանակին ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձն ուներ հիմնական՝ մեկ կարմիր ու մեկ կանաչ գիծ: Առաջինի ա...

×
Gallery Image