Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը հանդիպել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի հետ, հաղորդում է APA-ն։
Կազանի միջազգային տնտեսական ֆորումի շրջանակներում կայացած հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են երկկողմ տնտեսական հարաբերությունները, ինչպես նաև ապրիլի 16-ին Զանգիլանում կայացած Ադրբեջանի և Ռուսաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական պետական հանձնաժողովի 24-րդ նիստի արդյունքները։