Դերասանուհի Նազենի Հովհաննիսյանն Ինստագրամի իր իր էջում գրել է․ «Ապրում ենք երկու աշխարհների միջև. պատկերացրած, երազած և... իրական: )...
Անընդհատ բախվում են այդ երկուսն ու փոթորկում՝ տանելով մարդկանց ու երևույթներ,որոնք ամուր չէին, որոնք չունեին հստակ արժեքային համակարգ, գուցե տկար էին կամ ուղղակի քոնը չէին...կամ էլ չէին գնահատում իրենց տրվածը...
Ամանորը տալիս է հույս՝ նորից սկսելու, մաքուր էջից, առանց ներքին դրամաների, առանց ջղաձգումների ու ափսոսանքի, առանց՝ ուրիշներից սպասումների:
Մարդիկ չեն փոխվում:
Մենք ենք որոշում նրանց «ուրիշ տեսնել»... կամ տեսնել իսկական, որքան էլ ցավալի պատկեր լինի:
Կյանքը հետաքրքիր պատումներով է պետք ամրացնել, որ, երբ շուրջդ ամեն ինչ փլվի՝ մնան քո Պատմությունները, որոնցով ժպտում ես, ծիծաղում կամ ազնվորեն կարոտում:
Ես ապրում եմ երկու աշխարհների խաչմերուկում, որտեղ ծանրագույն փոթորիկներից հետո, երբ «ջրերը» հետ են քաշվում, իմ Տապանին մնում է Մարդը. իսկական, անԴիմակ ու խղճով Մարդը:
Հ.Գ. Տեսնես ո՞րն է հայի դիմագիծը, իսկականը....
վերջը մենք ո՞վ ենք
ինչպիսի՞ն
և
ինչու՜՞....
բա ո՞նց էսպես եղավ...
բա ինչու՜
Առավոտվա մտքերս թղթին տալիս՝ լույսը բացվեց, լուսամուտից( ինչ լավ բառ է չէ՞ ) Լույսն ընկավ ներս, ու թռչունների երգը գունավորեց գորշացած համայնապատկերը՝ Երևանյան Կոմիտասի...ծխոտ, ավտոտնակներով «զարդարված», հատուկենտ քայլող մարդկանցով ու երազանքի թևով թաքուն թռչող հոգիներով:
ուրեմն կյանքը շարունակվում է
ուրեմն էլի ու միշտ՝ Փառք Աստծո
եղիցի ԼՈւ՜ՅՍ»։
Ժամանց
Ես ապրում եմ երկու աշխարհների խաչմերուկում․ Նազենի Հովհաննիսյան
Ամենաընթերցված
«Տղու բազար». մանրամասներ` սկանդալային ծեծից
Այսօր համացանցում տեսանյութ է տարածվել, որ մի խումբ աղջիկներ ծեծում են մեկ այլ աղջկա։ ՆԳՆ-ից պարզաբա...
Նժդեհի արձանն արգելել են, համայնքապետն այլ արձաննե...
2024 թվականին Մեղրիի ՔՊ-ական համայնքապետ Խաչատուր Անդրեասյանը որոշում է բարեկարգել քաղաքի կենտրոնակա...
Արյունալի հաշվեհարդար Մուրացանում՝ 20-ամյա զոհ և 1...
Ըստ ՆԳՆ-ի` հուլիսի 18-ին, ժամը 21:00-ի սահմաններում, ոստիկանությունում տեղեկություններ են ստացվել, ո...
50 տոկոսանոց մաքսատուրքեր է սահմանել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 50 տոկոսանոց հավելյալ ներմուծումային մաքսատուրքեր է սահմանել կանադական արտ...
×
❮
❯