Ֆրանսիայում ավելի քան մեկ շաբաթ է, ինչ պայքարում են Փարիզի հարաց-արեւելյան հատվածում՝ Ֆանտենբլոյի անտառում բռնկված հրդեհի դեմ։ Այս մասին հայտնում է BFM TV-ն։ Ֆոնտենբլոն գտնվում է Փարիզից 60 կմ դեպի հարավ-արեւելք։ Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է ավելի քան 500 հրշեջ։ Ներգրավված են նաեւ ավիացիոն միջոցներ։ Հրդեհ մակերեսը հասել է 1,3 հազար հեկտարի։
Հրդեհի առաջացման մեղադրանքով երկու մարդ արդեն ձերբակալված է։ Իշխանությունները իրականացնում են մոտակայքում բնակվող մարդկանց տարհանում։ Աշխատանքները բարդանում են նրանով, որ առկա են քամու պոռթկումներ, իսկ հողը տորֆային է։ Հայտնի է, որ անտառի մոտ 5 տոկոսն արդեն ոչնչացվել է։