Ժամանց

Սիլվի Բարկովան երեխա է որդեգրել

Սիլվի Բարկովան երեխա  է որդեգրել

Հնդկաստանում բնակություն հաստատած Սիլվի Բարկովան վերջին շրջանում հաճախ է կիսվում անձնական պատմություններով։ Այս անգամ նա բացահայտել է, որ 20 տարեկանում որդեգրել էր 11 ամսական մի աղջնակի՝ չնայած շրջապատի դժգոհությանը և հորդորներին։ «Ես 20 տարեկան էի, երբ որդեգրեցի այս փոքրիկ աղջկան։ Նա ընդամենը 11 ամսական էր։ Բոլորն ինձ ասում էին, որ ես խելագարվել եմ»,- գրել է Սիլվին։ Նրա խոսքով՝ ընկերներն ու մտերիմները համոզում էին, որ այդ որոշումը կարող է խոչընդոտել իր կրթությանն ու կարիերային, քանի որ երեխան ամբողջությամբ կզբաղեցնի իր ժամանակն ու ուշադրությունը։ Սակայն, ինչպես նշում է Բարկովան, ինքը չի լսել որևէ մեկին, քանի որ չէր կարող համակերպվել այն մտքի հետ, որ փոքրիկը կարող էր հայտնվել մանկատանը։ «Որոշեցի պահել նրան և մեկ ամբողջ տարի խնամեցի։ Սակայն հետո նրա մոր առողջական վիճակը բարելավվեց, և նա որոշեց հետ վերցնել իր երեխային»,- պատմել է նա։ Սիլվին խոստովանել է, որ երեխայից բաժանումն իր կյանքի ամենածանր փորձություններից մեկն էր։ «Ես դեռ հիշում եմ նրա վերջին հայացքը, երբ նա մեքենայից նայում էր ինձ։ Կարծես լուռ ասում էր՝ «Խնդրում եմ, բաց մի թող ինձ։ Խնդրում եմ, մի լքիր ինձ»։ Նույնիսկ հիմա ես դեռ տեսնում եմ այդ աչքերը, և դրանք մինչ օրս կոտրում են իմ սիրտը»,- գրել է նա։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image