Հասարակություն

Ոմանք ցուցահանդեսի, ոմանք էլ՝ խնջույքի էին շտապում․ Գյումրիում հակասական տրամադրություն էր ապրում

Ոմանք ցուցահանդեսի, ոմանք էլ՝ խնջույքի էին շտապում․ Գյումրիում հակասական տրամադրություն էր ապրում

Երեկ Գյումրին բազմաբովանդակ, նույնիսկ հակասական տրամադրությամբ էր լցված։ Արվեստասեր հասարակությունը շտապում էր հանրաճանաչ նկարիչ Մինաս Ավետիսյանի 95-ամյակին նվիրված բացառիկ ցուցահանդեսին։ Իսկ քաղաքի փողոցներում ողջ օրը սուլեցին ոստիկանական ավտոմեքենաները , ծայրաստիճան հսկողություն էին իրականցնում , քանի որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էր Գյումրի այցելում, որպեսզի երեկոյան էլ մասնակցեր խնջույքի ։ Ու թեև Գյումրու համայնքային ցուցասրահ շտապող գյումրեցիներից շատերի համար խոչընդոտ հանդիսացավ քաղաքի տրանսպորտի կաթվածահար վիճակը, այնուամենայնիվ հասցրեցին ներկա գտնվել եւ վայելել մինասյան հիասքանչ գույները եւ բաց չթողեցին նկարչի 95-ամյակին նվիրված՝ «Գույներ կերտող նկարիչը» խորագրով ցուցահանդեսի բացումը։

Ուշագրավ է, որ ցուցահանդեսին ներկա էին համայնքային իշխանության ներկայացուցիչները, քաղաքի ողջ էլիտան, իսկ իշխող վերնախավի բարձրաստիճան պաշտոնյաները, որոնք արդեն երկու օր է՝ Գյումրիում են՝ մասնակցելու ՔՊ-ի ժողովին, կարծես թե այնքան էլ հետաքրքրված չէին ցուցահանդեսով, որն իր տեսակով, ինչպես նշեցինք բացառիկ էր։ Ցուցահանդեսին ներկա էին Մինաս Ավետիսյանի որդին՝ Արման Ավետիսյանը, արվեստագետներ, մշակույթի ոլորտի ներկայացուցիչներ, Մինաս Ավետիսյանի հարազատները, մտերիմները և այլք։

Գյումրու համայնքապետարանի մշակույթի բաժնի պետ Լիլիթ Թովմասյանը, անդրադառնալով Գյումրիում այս ցուցահանդեսն ունենալու կարևորությանը, նկարչի գործունեությանը, ոլորտում թողած հարուստ ժառանգությանը, նշեց․ «Համայնքային ցուցասրահի համար ամբողջ տարին եղել է ակտիվ գործունեության տարի և մեզ համար անչափ կարևոր է տարին եզրափակել Մինաս Ավետիսյանի 95-ամյակին նվիրված ցուցահանդեսով: Այս ցուցահանդեսը բացառիկներից է: 45 տարի անց՝ Գյումրիում ցուցադրության է ներկայացվում Մինաս Ավետիսյանի գործերը»: Մինաս Ավետիսյանի որդին էլ հիշեց, որ հայրն իր վերջին օրը Գյումրի էր այցելել,  տեսակցել իր ընկերներին,Գյումրին նրա սիրած քաղաքն էր և փաստորեն դա հրաժեշտ էր քաղաքին․․․, քանի որ նույն օրը՝ երեկոյան ժամը 22․30-ին եղավ այդ չարաբաստիկ դեպքը՝ ավտովթարը, որին զոհ գնաց հանճարը․․․

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image