Այս տարի, առաջին անգամ, Մարտի 1-ի երթը տեղի է ունենալու իշխանափոխությունից հետո։
ՀՀ վարչապետ, նախկին քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանը կոչ է արել ժողովրդին՝ մասնակցել Մարտի 1-ին, ժամը 18․30-ին, Երեւանի Ազատության հրապարակից դեպի Մյասնիկյանի արձան կայանալիք երթին։
Ժամանակին ընդդեմ իշխող ռեժիմի պայքարող քաղաքական ուժերից ոմանք արդեն իսկ հայտնել են, որ մասնակցելու են Մարտի 1-ի երթին, ոմանք էլ հստակ պատասխան չեն տվել։
«Միանշանակ մասնակցելու ենք վարչապետի կոչով վարչապետի կազմակերպած երթին»,- մեր հարցին, թե մասնակցելո՞ւ են Մարտի 1-ի երթին, այսպես արձագանքեց Պահպանողական կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանը։