Իրավապահ մարմիններն այս պահին խուզարկություն են անցկացնում Գյումրու ավագանու ընդդիմադիր անդամ Կարեն Սիմոնյանի բնակարանում։
Լրագրողների հետ զրույցում Սիմոնյանը հայտնել է, որ իրավիճակը վերահսկելի է և որևէ մտահոգության պատճառ չի տեսնում։ Նրա խոսքով՝ արդեն խորհրդակցել է իր փաստաբանի հետ և բոլոր գործողությունները տեղի են ունենում օրենքի շրջանակում։
Ավագանու անդամը նաև նշել է, որ պատրաստ է շարունակել պայքարը մինչև վերջ։
Նախնական տեղեկությունների համաձայն՝ քննչական գործողություններն իրականացվում են Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում։ Գործի մանրամասները դեռևս չեն հրապարակվել։