Իրավունք

ՀՀԿ-ական Տիգրան Վարդանյանի նկատմամբ կալանք է ընտրվել

ՀՀԿ-ական Տիգրան Վարդանյանի նկատմամբ կալանք է ընտրվել

Հունիսի 12-ի առավոտյան ձերբակալվել է ընդդիմադիր քաղաքագետ Ալեն Ղեւոդյանը։

Լուրի հրապարակումից հետո միայն Քննչական կոմիտեն հայտնեց․ «ՀՀ քննչական կոմիտեում ՀՀ ՆԳՆ-ից ստացված առերևույթ հանցագործության մասին հաղորդումների համաձայն՝ Տ.Վ.-ն և Ա.Ղ.-ն տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ, ֆեյսբուքյան իրենց օգտահաշիվներում իշխանությունը զավթելուն և սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր են կատարել: Ստացված հաղորդումների վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում նախաձեռնվել է 2 քրեական վարույթ, որոնց շրջանակում Տ.Վ.-ի և Ա.Ղ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով (տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով իշխանությունը զավթելուն և սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը): Տ.Վ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը, հայտարարվել հետախուզում, իսկ Ա.Ղ.-ն ձերբակալվել է՝ նրա վերաբերյալ դատարան խափանման միջոց ներկայացնելու նպատակով»։

«Հրապարակ»-ի տեղեկություններով, երկրորդ անձը՝ Տ․Վ-ն, որի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը, ընդդիմադիր, «Հանրապետական» Տիգրան Վարդանյանն է։

Տիգրանը սուր քննադատում է Նիկոլ Փաշինյանի իշխանությանը եւ Ֆեյսբուքում հանդես է գալիս կոշտ գրառումներով, դրանցից մեկն էլ վարույթն իրականացնող մարմինը համարել է իշխանությունը զավթելուն ուղղված կոչ եւ մեղադրյալ ներգրավվել նրան։

Տ․Վարդանյանը 2021 թվականին մասնակցել է խորհրդարանական ընտրություններին, «Պատիվ ունեմ» դաշինքի նախընտրական ցուցակում է եղել։ Նա վերջին տարիներին հիմնականում ապրում է Ռուսաստանում:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image