ԱԺ գնալու վերջնական անվանացանկը դեռ չենք հաստատել Hraparak-ի հետ զրույցում ասաց Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը:
ՀՀ սփյուռքի նախարարի օգնական Վաղարշակ Հակոբյանից հետաքրքվեցինք՝ գնալու է ԱԺ. Հակոբյանը պատասխանեց. « Այո, վերցնելու եմ մանդատս»։
Կոտայքի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի պաշտոնակատար Լիլիթ Ստեփանյանն էլ իր հանդիպումներում պարբերաբար հայտարարում էր, որ գնալու է ԱԺ:
Մեր տեղեկություններով՝ Կոտայքից 4 պատգամավորներն են՝ Սասուն Միքայելյանը, Վաղարշակ Հակոբյանը, Լիլիթ Ստեփանյանը եւ Վահե Հովհաննիսյանը:
Հիշեցնենք, որ ԱԺ արտահերթ ընտրություններում թիվ 10 ընտրատարածքը ընգրկող 8 թեկնածուներից Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը ստացել է 20 934 քվե, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայության պետը Արման Բոշյանը՝ 2193 քվե, «Մոգո» ունիվերսալ վարկային կազմակերպության մասնաճյուղի կառավարիչ՝ Վահե Հովհաննիսյանը՝ 6400, ՀՀ սփյուքի նախարարի օգնական Վաղարշակ Հակոբյանը՝ 4033 քվե, ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանը՝ 31 739 քվե, Կոտայքի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի պաշտոնակատար Լիլիթ Ստեփանյանը՝ 3857 քվե, Գոհար Մամիկոնյանը՝ 1323 քվե, Գեւորգ Աբգարյանը՝ 2418: Կոտայքում Իմ «քայլ»-ը կունենա 4 մանդատ:
Հասարակություն
Վերցնելու եմ մանդատս. Վաղարշակ Հակոբյան
Ամենաընթերցված
Նժդեհի արձանն արգելել են, համայնքապետն այլ արձաննե...
2024 թվականին Մեղրիի ՔՊ-ական համայնքապետ Խաչատուր Անդրեասյանը որոշում է բարեկարգել քաղաքի կենտրոնակա...
«Տղու բազար». մանրամասներ` սկանդալային ծեծից
Այսօր համացանցում տեսանյութ է տարածվել, որ մի խումբ աղջիկներ ծեծում են մեկ այլ աղջկա։ ՆԳՆ-ից պարզաբա...
Արյունալի հաշվեհարդար Մուրացանում՝ 20-ամյա զոհ և 1...
Ըստ ՆԳՆ-ի` հուլիսի 18-ին, ժամը 21:00-ի սահմաններում, ոստիկանությունում տեղեկություններ են ստացվել, ո...
Փաշինյան, գուցե «բրախե՞ս»…
Ուժերի հետաքրքիր հարաբերակցություն է հաստատվել Նիկոլ Փաշինյանի և Գագիկ Ծառուկյանի միջև: Կողմերը, կար...
×
❮
❯