Քաղաքականություն

Ինչպես ու ինչ գումարներ է ծախսել ՔՊ-ն

Ինչպես ու ինչ գումարներ է ծախսել ՔՊ-ն

Սահմանադրական դատարանում ընտրությունների արդյունքների վիճարկման գործով եզրափակիչ ելույթի ընթացքում «Միասնության թևեր» կուսակցության ներկայացուցիչ Լիպարիտ Դրմեյանը հայտարարել է, որ հունիսի 7-ի ընտրությունները չեն անցել հավասարության և ազատության պայմաններում։

Նրա խոսքով՝ այս դատավարությունը առանձնացել է ինչպես մասնակիցների մեծ թվով, այնպես էլ ներկայացված փաստական նյութերի ծավալով, որոնք, ըստ նրա, վկայում են ընտրական գործընթացում արձանագրված բազմաթիվ խախտումների մասին։

Դրմեյանը նշել է, որ նախընտրական փուլում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից կիրառվել են տարբեր մեխանիզմներ, այդ թվում՝ տարածքների վարձակալության սխեմաներ, որոնք, նրա պնդմամբ, հնարավորություն են տվել թաքցնել իրական ծախսերի մի մասը և չգերազանցել նախընտրական հիմնադրամի սահմանաչափերը։

Նա անդրադարձել է նաև կուսակցության գրասենյակների աշխատանքին՝ նշելով, որ, իր հաշվարկներով, 588 գրասենյակներում աշխատակիցների վարձատրության և հարկային պարտավորությունների ընդհանուր ծախսերը կարող էին հասնել զգալի գումարների, ինչը, նրա կարծիքով, չի արտացոլվել պաշտոնական հաշվետվություններում։

Դրմեյանը հիշատակել է նաև նախընտրական քարոզարշավի ընթացքում նկատված մեքենաների երթևեկությունը՝ նշելով, որ դրանք, իր գնահատմամբ, ունեցել են գովազդային բնույթ և կարող էին խախտել գործող օրենսդրությունը։ Նրա խոսքով՝ այս հարցով դիմում է ուղարկվել Ներքին գործերի նախարարություն, սակայն ստացված պատասխանում նշվել է, որ տեղեկատվությունը համարվել է անձնական բնույթի։

Կուսակցության ներկայացուցիչը նաև անդրադարձել է վարչապետի պաշտոնակատարի հայտարարություններին՝ նշելով, որ դրանց մի մասը ընտրողների մոտ կարող էր ստեղծել այն ընկալումը, թե քաղաքական այլընտրանքը կարող է կապվել պատերազմի հնարավորության հետ, ինչը, նրա համոզմամբ, ազդեցություն է ունեցել ընտրողների վարքագծի վրա։

Դրմեյանի խոսքով՝ նախընտրական գործընթացում արձանագրված խախտումներին ավելացել են նաև ձայների հաշվարկի փուլում առաջացած խնդիրները։ Նա վստահություն է հայտնել, որ ներկայացված փաստարկները չեն հերքվել դատավարության ընթացքում։

«Ընտրությունները չեն անցել հավասարության և ազատության պայմաններում»,— եզրափակել է նա։

Լրահոս

Ամենաընթերցված

Պետական հեղաշրջո՞ւմ

Պետական հեղաշրջո՞ւմ

Օգտվելով այն հանգամանքից, որ Սահմանադրական դատարանում ընթանում են հունիսի 7-ի ընտրությունների արդյու...

Սա դեռ սկիզբն է

Սա դեռ սկիզբն է

Դուք նկատեցի՞ք` ինչ արագությամբ, հենց հունիսի 8-ին, Երեւանի փողոցներից անհետացան կանաչապատման եւ սան...

×
Gallery Image