Hraparak.am-ը ՀՀ կրթության եւ գիտության նախարարի տեղակալ Արեւիկ Անափիոսյանից հետաքրքրվեց, թե արդյոք ինքը դրամաշնորհներ է տրամադրում այն կրթական կազմակերպություններին, որոնց նախապատվություն է տալիս։
«Այդպիսի բան գոյություն չունի։ Եթե նայում եք կառավարության 1515 որոշումը, այնտեղ նշված է, թե որ կազմակերպություններն են անցնում մրցույթներով։
Նրանք բոլորն անցնում են մրցույթով, ես ինքս եղել եմ մի քանի մրցութային հանձնաժողովի անդամ, եղել է մեկ դիմում, բայց նույնիսկ այդ մեկ դիմումի համար հետ ենք տվել, որովհետեւ խնդիր է եղել, իրենք ստիպված են եղել փոխել, լրամշակել։ Բոլորն անցնում են շատ թափանցիկ մրցույթներով։ Եթե Դուք նայեք անցյալ տարվա բյուջեն, այդ հարցը կառաջանա, բայց հիմա գրված է՝ դրամաշնորհային մրցույթ կամ գնում։ Եվ միայն ՊՈԱԿ-ներում եւ հիմնադրամներում նման ձեւով չեն վարվում։ ՊՈԱԿ-ը՝ նկատի ունեմ դպրոցները, հիմնադրամները՝ բուհերը»,- արձագանքեց Արեւիկ Անափիոսյանը։