Քաղաքականություն

«Մեծարգոյի» սոցիալական հենարանի դեմքը

«Մեծարգոյի» սոցիալական հենարանի դեմքը

Կարծում եմ, որ Հայաստանում չկա մի մարդ, որ տեղյակ չլինի Վեհափառի հասցեին գառնեցի Ջնդոյի Էդոյի՝ «Մի հատ քար տփեն գլխին, սատկացնեն» խոսքին: Ինքը վստահաբար միակը չէ, մեր երկրում բազմաթիվ են կիսագրագետ գեղցիները: Որոնք պատրաստ են էշ-էշ դուրս տալ, որպեսզի աչքի ընկնեն իրենց վերադասների առջև: Ու, որքան էլ առաջին հայացքից զարմանալի հնչի, հենց դրա նմաններն են կազմում «մեծարգո վարչապետի» սոցիալական հենարանը: Այն անձի, ով 2019-ին Աննայի հետ Սինգապուր պաշտոնական այցի ժամանակ հայտարարել էր, թե «թավշյա հեղափոխությունից» հետո Հայաստանը ձեռնամուխ է եղել արժանիների իշխանություն ձևավորելուն: Պետք է ենթադրել, որ Գառնիի համայնքապետարանի ջրի վարձ հավաքողը՝ վերնագրում ներկայացված խոսքի հեղինակը, հենց այն արժանի անձանցից է, ում ուղղությամբ նայելով՝ պետություն է կառավարում Փաշինյանը: Ենթադրում եմ, որ գառնեցին մասնակցած կլինի Հակոբյան Աննայի կազմակերպած՝ նորաձև կրթության տեղական շոուներից մեկին: Ու հենց դա էլ նրա «կրթվածության» դրսևորումն է:

Ինչ մնում է արտասանված խոսքի համար պատասխանատվությանը, ապա իրավապահները, բնականաբար, նրա հանդեպ ոչինչ չեն ձեռնարկի: Ինքը ո՛չ քրեական գործ կշալակի և ո՛չ էլ երևի կազատվի աշխատանքից: Իսկ եթե վերին իշխանության հասցեին նման բան իրեն թույլ տար ընդդիմությանը համակրող կամ նույնիսկ քաղաքանապես չեզոք որևէ մեկը, ապա անմիջապես կհայտնվեր ոստիկանության ձեռքում ու դատարանի որոշմամբ կուղեկցվեր կալանքի վայրերից մեկը: Դա հենց նոր կամ «իրական» Հայաստանում հաստատված՝ խեղված արդարության ցուցիչն է: Ձևավորված այն անձի կողմից, ով նախքան վարչապետ կարգվելն իր ողջ գիտակից կյանքում կռիվ էր տալիս նախկինների օրոք հաստատված անարդարության դեմ: Ու ինձ նմաններն էլ միամտաբար հավատում էին դրան:
Եթե ինչ-որ մեկին թվա, թե գյուղացի մարդ է՝ դրանից ինչ պահանջես, ներկայացնեմ ՔՊ-ական կրթված երևանցու խոսքը, ով իրավաբանություն է սովորել ԵՊՀ-ում: Խոսքը Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Գալջյան Արմենի մասին է: Վերջինս կատարում արձանագրում է, որ սխալներ ունեցող յուրաքանչյուր մարդ և այդ թվում՝ հոգևորական, իրավունք ունի այդ սխալներն ընդունելու և փոխվելու: Ես կճշտեի՝ ոչ թե իրավունք ունի, այլ պարտավոր է: Կենտրոնանալով երկու-երեք տասնյակ հոգևորականների վրա, սակայն նրանց բազմաթիվ ներկայացնելով, ինչը կեղծիք է, խոսում է ներելու երևույթի մասին: Ինչին հետևում է խոսքի մանիպուլյացիոն մասը. «Իրենք արձանագրել են այն խնդիրները, որ կան եկեղեցում և դա նշանակում է, որ իրենք ընդունում են այն սխալները, որոնք որ տեղի են ունեցել և գնում են սխալների ուղղման ճանապարհով»: 

Նախ, եկեղեցում առկա սխալների արձանագրումը չի նշանակում, որ դա փոխվելու վկայություն է: Որովհետև սխալները կարող էր արձանագրել նաև չեզոք և փոխվելու խնդիր չունեցող անձնավորությունը: Նավասարդ Կճոյանը (Բենթլի Սամոն) ու մյուս հոգևորականները կարող են փոխվել միայն մի դեպքում, եթե ապաշխարեն գործած մեղքերը խոստովանելու միջոցով: Այնինչ, որևէ մեկը չի լսել, որ իրենք, նախ, խոստովանեն իրենց մեղքերը: Կճոյանն, օրինակ, մեղա չի եկել զավակ ունենալու կամ բիզնեսով զբաղվելու համար: Եվ երկրորդ, «դոմփելն» ու «շինելը» առօրյա խոսքեր դարձնողի հետ եկեղեցու դեմ գնալը վկայում է ոչ թե փոխվելու, այլ ավելի մեծ չափով մեղք գործելու մասին: Ինչը պետք է որ գիտակցեր ԵՊՀ-ում իրավաբանի կրթություն ստացած երիտասարդը, բայց քանի որ իրենից հենց նման բնույթի դատողություններ են պահանջվում, ինքն էլ այդպիսի մտքեր է բարձրաձայնում: Սա էլ Նիկոլի սոցիալական հենարանի երկրորդ մասն է:

Բայց դա էլ վկայում է, որ վարչապետի պաշտոնը զբաղեցնողը հենված է կա՛մ կիսագրագետ գեղցիների, կա՛մ էլ կրթություն ստացած, սակայն դա հասարակության բարոյականության տեսակետից ի չարս գործադրող անձանց վրա: Իսկ նման դրվածքը չի կարող կոչվել արժանիների իշխանություն: Եվ արդյունքում մենք ոչ թե կվերածվենք նորմալ պետության, այլ ավելի կխորացնենք մեր և ապագային միտված երկրերի միջև առկա ճեղքվածքը: Եթե նույնիսկ վերացարկվենք իշխանության գործած բազմաթիվ այլ մեղքերից: Ինչը նշանակում է, որ դրան վերջ տալու համար անհրաժեշտ է միավորվել և 2026-ի հունիսի 7-ի ԱԺ ընտրությանը «Ոչ» ասել Նիկոլին ու նիկոլականներին՝ լինեն դրանք գեղցի թե կրթված:    
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image