Քաղաքականություն

Ո՞վ է Ջրային կոմիտեին 7 մլն դրամի խորհուրդ տալու

Ո՞վ է Ջրային կոմիտեին 7 մլն դրամի խորհուրդ տալու

Ջրային կոմիտեն մեկ անձից կատարվող գնման ընթացակարգով պայմանագիր է կնքել մի ֆիզիկական անձի` Նազիկ Սահակյանի հետ` խորհրդատվական ծառայություն ստանալու նպատակով։

Պայմանագրի արժեքը կազմել է 6 մլն 869 հազար 750 դրամ, որը վճարվելու է փուլային եղանակով, կնքվել է ապրիլի 6-ին։

Մենք կապ հաստատեցինք Նազիկ Սահակյանի հետ, պարզելու համար, թե այդ ինչ խորհրդատվություն է ինքը տրամադրելու Ջրային կոմիտեին, որն արժե 7 միլիոն դրամ։

Նա ասաց․ «Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ կա ծրագիր, որի շրջանակներում ֆինանսական մասնագետի գծով խորհրդատվությունների ծառայություն եմ մատուցում։ Ես ֆինանսական կառավարման մասնագետ եմ»։ Ուրիշ որ պետական կառույցներին է նման խորհրդատվական ծառայություններ մատուցում, Սահակյանը նշեց․ «Սա առաջին պայմանագիրն է»։

Մենք հետաքրքրվեցինք նաև, թե ի՞նչ ծրագրի շրջանակներում է Համաշխարհային բանկը ֆինանսավորել Ջրային կոմիտեին, Սահակյանն ասաց, որ առավել մանրամասն ինֆորմացիա այս պահին չի կարող տրամադրել։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image