Քաղաքականություն

Բոլոր լրագրողները տեսել են, ՔՊ-ականներին բերել-լցրել էիք Գյումրի․ Ղուկասյանը՝ Փաշինյանին

Բոլոր լրագրողները տեսել են, ՔՊ-ականներին բերել-լցրել էիք Գյումրի․ Ղուկասյանը՝ Փաշինյանին

ՀՀ ինքնիշխանության դեմ հայտարարություններ անողներին պետք է ուղղակի դուրս շպրտենք քաղաքական և հանրային դաշտից, խորհրդարանի ամբիոնից այսօր հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հայտարարություններին։ Վարչապետին դիմեց ՔՊ-ական պատգամավոր Կարեն Սարուխանյանը՝ ստիպելով խոսել Գյումրու քաղաքապետի դեմ, ինչին ի պատասխան Փաշինյանն ասաց․

«Ինչպե՞ս․ քաղաքական մեթոդներով և բոլոր այն մեթոդներով, որոնք կիրառելի են ժողովրդավարական երկրում։ Համոզված եմ, որ դա տեղի կունենա։ Ընտրությունների արդյունքների հետ կապված էլ մենք խնդիր ունենք, մենք գիտենք, որ էնտեղ ընտրակաշառք է բաժանվել, և դա ժողովրդավարության խնդիրներից մեկն է։ Պետք է մեխանիզմներ ունենանք հետագայում նման դեպքերը բացառելու համար, որ մարդիկ ընտրակաշառք բաժանելով, իսկ վերջում էլ՝ թյուրիմացաբար հասնեն էդ կարգավիճակին։ Դա թյուրիմացություն է, որը հընթացս կշտկվի. և՛ երևույթը, և՛ հայտարարությունը, և՛ հեղինակը» ։

Րոպեներ առաջ  Վարդան Ղուկասյանը ասուլիս է հրավիրել՝ պատասխանելով Փաշինյանին։

«Ես չեմ իջնի իրենց մակարդակին, բայց եթե ՀՀ վարչապետն է ասում 6 անգամ քաղաքապետ ընտրված քաղաքապետին, թիվ մեկ ամբիոնից նման խոսք է ասում, ուզում եմ ասել, թե տեսեք՝ ում ենք ընտրել ՀՀ վարչապետ։ Էդ հաստագլուխի մակարդակին էլ չեմ իջնի, բայց սրանք բան ու գործ թողած ինչի են իմ հետևից ընկել,  Արցախը տվեցիք, Արցախի անունը չեք տալիս, Գյումրու ընտրություններում պարտվել եք, օր ու գիշեր Գյումրիի մասին եք խոսում։ Ասում եք ընտրակաշառք, ո՞վ չգիտի, որ դուք եք ընտրակաշառք բաժանել։ Բոլոր լրագրողները տեսել են, ամբողջ քաղաքը ձեր ընրակաշառք բաժանելու մասին է խոսում։ Դեպքեր են եղել, երբ մի մարդուն 60 հազար դրամ փող եք տվել։

Ամբողջ հանրապետության ՔՊ–ականներին բերել–լցրել էիք Գյումրի, ավտոբուսներով մարդիկ էիք բերում, ցուցակներ էիք կազմում։ Հիմա ես փաստ կարող եմ ասել, որ մի տան վրա 57 հոգի էիք գրանցել։ Մյուսն ասեմ՝ քաղաքում փլված շենքներ կան, որոնք գոյություն չունեն, բայց ընտրությունների ժամանակ այդ շենքները կային նրանց համար» ։-ասաց Ղուկասյանը
 

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image