«Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը մամուլի ասուլիսի ընթացքում կոշտ արձագանք է տվել Նիկոլ Փաշինյանի կողմից իր հասցեին հնչեցված «բոմժ դառնալու» մասին հայտարարությանը:
«Ուզում եմ գաղտնիք բացել: Վարչապետն անցյալ տարի, երբ գնացել էր Չինաստան, այնտեղի ռեստորանում սունկ է փորձել, որը մարդու մոտ հալյուցինացիա է առաջացնում։ Դուրը եկել էր և մոտավորապես 1 տոննա հետը բերել է Հայաստան։
Ինքը կառավարությունում լրագրողների հետ հանդիպման ժամանակ, կամ ԱԺ ամբիոն բարձրանալուց առաջ անպայման օգտագործում է էդ սնկերից, ինչ երազ տեսնում է, կարող է ամբիոնից դուրս տալ։
Շատ լուրջ մի ընդունեք, ինքը ցայտնոտի մեջ կանի հայտարարություններ, որոնք հունիսի 7-ին ժողովուրդը կգնահատի»,- ասել է նա: