«Հանուն առողջության» նախաձեռնության անդամ Ռուբեն Հայթյանը «Սպառողների ազգային ասոցիացիա»-ի նախագահ Մելիտա Հակոբյանի հետ այսօր հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ կարծիք հայտնեց, որ տարբեր լաբորատորիաներ նույն նմուշառության վերաբերյալ տարբեր պատասխաններ են տալիս։
«Վերջերս մեզ դիմեց մի ընկերություն, նշեց, որ ինքը Ֆրանսիայի հետ պայմանագրեր ունի մեղր արտահանելու վերաբերյալ։ Ցավոք, նա նշեց, որ տարբեր լաբորատորիաներ մեղրի վերաբերյալ տարբեր պատասխաններ են տվել։ Մենք պետք է ճշտենք՝ այդ կազմակերպությունն իրավասո՞ւ է նմուշառում անել, փորձաքննություն անել, որ մենք էլ նրան վստահենք»,- ասաց նա։
Անդրադառնալով թթվասերին՝ Ռուբեն Հայթյանը նշեց, որ նրա միջից հանում են կենդանական յուղը, էժան բուսական յուղ են ավելացնում։ Եվ այդ դեպքում դա արդեն դադարում է թթվասեր լինել, այն պետք է լինի այլ տուփով, այլ մակնշմամբ։ Հակառակ դեպքում, ըստ նրա, այդ կերպ նրանք մոլորեցնում են սպառողին։
Ռուբեն Հայթյանը նշեց, որ փոքրատառ գրել են վրան՝ թթվասերիկ, ինչը նշանակում է մոլորեցնել սպառողին։
Մելիտա Հակոբյանն էլ հիշեց, որ երբ ինքը սովորում էր Երեւանի պետական բժշկական համալսարանում, հարց եղավ բյուլետենների մասին, որ գրիպով հիվանդին պետք է յոթ օր տալ բյուլետեն։
« Հարց ծագեց, թե նրանք, ովքեր գրիպ չեն, բայց ուզում են բյուլետեն վերցնել, ինչպե՞ս վարվել։ Այն ժամանակ ասում էին՝ եթե տասը հոգու մեջ մեկ գրիպով հիվանդ կա, մենք տասը բյուլետեն ենք տալիս, բայց գրիպով հիվանդին թույլ չենք տալիս, որ մյուսներին վարակի, ուրեմն ճիշտ է։ Եթե տասը հոգի գումար են տալիս, իսկ հիսունը չեն տալիս, բայց մենք կարողանում ենք պահպանել սանիտարական նորմերը, էլի բան է։ Հիմա ստեղծեցին տեսչություններ, սակայն նրանք շատ իրավունքներ չունեն»,- ասաց Մելիտա Հակոբյանը։ Նա առաջարկեց ստուգել ոչ թե արտադրությունը, այլ արտադրանքը։ Նա նկատեց, որ հաճախ, երբ պաղպաղակ են գնում, պարզվում է, որ դրանք սառեցված չեն։
«Շատ տնտեսվարող սուբյեկտներ գիշերն անջատում են սառնարանները, առավոտյան նորից միացնում։ Իսկ սառեցրած-հալեցրած-սառեցրած պաղպաղակը շատ հոյակապ միջավայր է տարբեր տեսակի պաթոգեն օրգանիզմների զարգացման համար»,- ասաց Մելիտա Հակոբյանը։
Հասարակություն
Ինչպե՞ս են մոլորեցնում սպառողներին
Ամենաընթերցված
Ասեց՝ կոկորդդ կկտրեմ ու խփեց․ ՔՊ-ականները ծեծի են...
Երեկ երեկոյան ժամը 20։00-ի սահմանում Արթիկում, հենց համայնքապետարանի շենքի առջեւ, ՔՊ-ականները, այդ թ...
Ինչքան են վճարել Ռազմիկ Ամյանին` հրապարակում երգել...
Այսօր իշխանական լրատվամիջոցներն անդրադարձել էին «Ուժեղ Հայաստանի» հանրահավաքի ավարտին կայանալիք համե...
Գագիկ Ծառուկյանը դատի է տվել Փաշինյանին
«Հրապարակ»-ին հայտնի դարձավ, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը քաղաքացիական հայց է ներկայացրել ՀՀ վար...
Զախարովան ՀՀ իշխանություններին համեմատել է ինքնաթի...
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան Հայաստանի իշխանություններին, որոնք ձ...
×
❮
❯