Քաղաքականություն

Միշտ կառուցողական ընդդիմություն ենք․ Վազգեն Սաֆարյան 

Միշտ կառուցողական ընդդիմություն ենք․ Վազգեն Սաֆարյան 

Hraparak.am-ը Հայաստանի միացյալ առաջադիմական կոմունիստական կուսակցության նախագահ Վազգեն Սաֆարյանից հետաքրքրվեց, թե ներկա իշխանությունների օրոք որն է լինելու կոմունիստների դիրքորոշումը, լինելու են ընդդիմությո՞ւն։

«Մենք միշտ էլ եղել ենք կառուցողական ընդդիմություն։ Ի՞նչ է դա նշանակում։ Մենք, քննադատելով տնտեսական քաղաքականությունը, առաջարկում ենք լուծումներ։ Մասնավորապես՝ լուծումներ ենք առաջարկում արդյունաբերական քաղաքականության, գյուղատնտեսական քաղաքականության մեջ, պետության կարգավորիչ դերի բարձրացման անհրաժեշտությունն ենք կարեւորում, միջպետական-միջտնտեսական կապերի զարգացումն ենք տարփողում։ Մենք պայքարում ենք, որ գործազրկությունը Հայաստանում հնարավորինս պակասի, սկսվի ներգաղթը։ Դրա համար մենք կարծում ենք, որ տնտեսական քաղաքականությունը պետք է արմատապես վերափոխվի, պետության դերակատարությունը տնտեսության կարգավորման եւ կառավարման գործերում պետք է ավելի բարձրանա։ Կառավարությունը 2011թ․ ընդունել է կարգախոս՝ պետություն-մասնավոր գործընկերություն։ Դա պետության համար կարեւոր գործիքակազմ է, պետք է այս գործիքակազմը լիարժեք օգտագործվի, որը,  ցավոք սրտի, մենք այսօր չենք տեսնում։ Եվ մենք պայքարում ենք, որպեսզի ժողովրդի մեջ տարածենք մեր գաղափարները եւ հասնենք ժողովրդի կենսամակարդակի բարձրացմանը, ինչպես եղել է խորհրդային իշխանության տարիներին»,- ասաց Վազգեն Սաֆարյանը։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image