Հասարակություն

Երկու ուժերի միջեւ մրցակցությունը խոչընդոտելու է Հրազդանի զարգացմանը. Գեղամ Ասատրյան

Երկու  ուժերի միջեւ մրցակցությունը խոչընդոտելու է  Հրազդանի զարգացմանը. Գեղամ Ասատրյան

Ակտիվիստ Գեղամ Ասատրյանը, որը 1 տարի առաջ,   հեղափոխության սկզբից մինչեւ վերջ մասնակցել է բոլոր ակցիաների, եւ որպես ուսանող առաջին շարքում եղել, կարծում է, այս օրը ժողովրդի գիտակցության բարձրացման օրն է.  «Ցավոք  այն ժամանակ,  երբ հայտնի դարձավ, որ ապրիլ ամսի վերջին շաբաթը լինելու է քաղաքացու օր,  առնվազն ժողովրդի մի հատվածի կողմից այն ընկալվեց կոնկրետ քաղաքական  ուժի իշխանության գալու օր:   Մեծ հույս ունեմ,  որ տարիներ հետո քաղաքացիները կհասկանան, այս տոնը  իրենց տոնն է»:

Գեղամ Ասատրյանից հետաքրքրվեցինք, թե ի՞նչ է փոխվել 1 տարվա ընթացքում ՀՀ քաղաքացու կյանքում եւ Հրազդան քաղաքում.  «Շատերի մոտ գուցե սոցիալական կարգավիճակի փոփոխության չի եղել, բայց արժեհամակարգային շատ բաներ եղել են,  հուսամ,  որ ժողովուրդը կհասնա: Այո՛ ՀՀ քաղաքացու  կյանքում փոփոխությունը ակներեւ է:  

Ինչ վերաբերում է Հրազդանին, ապա Հրազդանում փոփոխությունները ավելի դժվար են լինելու, կամ մոտակա տարիներին չեն լինելու: Ցավոք Հրազդանում հիմնական մրցակցությունը  գնում է երկու  ուժերի միջեւ, եւ այս մրցակցությունը խոչընդոտելու է Հրազդանի զարգացմանը»:

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image