Քաղաքականություն

Ցանկացած փոփոխություն պետք է ընդունելի լինի բոլոր կողմերի համար․ ԵԱՀԿ նախագահ 

Ցանկացած փոփոխություն պետք է ընդունելի լինի բոլոր կողմերի համար․ ԵԱՀԿ նախագահ 

ԵԱՀԿ նախագահ, Սլովակիայի արտաքին գործերի նախարար Միրոսլավ Լայչակն այսօր ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ համատեղ մամուլի ասուլիսում, պատասխանելով լրագրողների՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման մասին հարցին, նշեց, որ չափազանց կարեւոր է, որ յուրաքանչյուր լուծում գտնվի Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքների հիման վրա՝ տարածքային ամբողջականություն, ազգերի ինքնորոշում եւ ուժի չկիրառում։ Ըստ նրա՝ դա հենց այն ճարտարապետությունն է, որի վրա պետք է հենվի հակամարտության կարգավորումը։ 

«Ես պատրաստ եմ ամեն ինչ անել հակամարտության լուծման որոնման հարցում օգտակար լինելու համար։

Լրագրողները հետաքրքրվեցին, թե ով եւ ինչպես պետք է ներկայացնի Լեռնային Ղարաբաղի բնակչությանը բանակցային գործընթացում։ 

Միրոսլավ Լայչակն ասաց, որ մենք ունենք մի ամբողջ գործընթաց, որն անցկացվում է ըստ ավանդույթների եւ կարողանում է հանգել կոնկրետ արդյունքների։ 
Ինչ վերաբերում է բանակցային ձեւաչափերին, ապա Միրոսլավ Լայչակն ասաց, որ ՀՀ կառավարությունը պետք է որոշի ձեւաչափերը, բայց որեւէ փոփոխություն բանակցային  ձեւաչափի հարցում  պետք է ընդունելի լինի բոլոր կողմերի համար։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image