Հասարակություն

Փիա՞ռ, թե՞ «լվացք»

Փիա՞ռ, թե՞ «լվացք»

Մեր իշխանություններին չես կարող մեղադրել համառության պակասի մեջ, երբ խոսքը վերաբերում է փիառին ու շոուներին: Ակադեմիական քաղաքի գաղափարի պատմությունը դրա վառ ապացույցն է: Առաջին անգամ այս միտքը հնչել է, կարծեմ, 2021 թվականին` Նիկոլ Փաշինյանի շուրթերից. Արագած համայնքում հանդիպման ժամանակ նա ասել էր. «Մենք ունենք էսպիսի գաղափար, որ Երեւանի բուհերի մեծամասնության շենքերը հանենք վաճառքի, ձեւավորված գումարներից Երեւանից դուրս կառուցենք քաղաք, որը կլինի բուհական, ակադեմիական քաղաք, որտեղ կենտրոնացված կլինի մեր գիտական, դասախոսական պոտենցիալը»: Ու թեեւ գաղափարն այնքան աբսուրդային էր ու անիրականանալի, որ մարդիկ դրան լուրջ չվերաբերվեցին, սակայն մեծ թվով մարդիկ միանգամից բացասական գնահատական տվեցին` հույս ունենալով, որ իրենց կարծիքը, համակարգի խոսքը լսելի կլինեն: Այդ ժամանակվա նախարար Վահրամ Դումանյանը հերքեց, թե շենքեր չեն վաճառվելու, եւ մոտ մեկ տարի բոլորը մոռացան ակադեմիական քաղաքի մասին:

Հաջորդ անգամ այս անհեթեթ գաղափարի մասին հիշեցին 2022-ին, կառավարությունում ինչ-որ խորհրդակցության ժամանակ` ավելի զգույշ ձեւակերպումներով: Իսկ 2023-ին հայտարարեցին. «Մենք պետք է Հայաստանում ունենանք պետության կողմից ֆինանսավորվող մինչեւ 8 բուհ, բոլոր բուհերը պետք է տեղափոխվեն ակադեմիական քաղաք»: Այս տարեսկզբից թեման առավել շիկացրին: Խորհրդակցություններից մեկի ժամանակ վարչապետը հայտարարեց, թե Երեւանի ներսում ոչ մի բուհ չի մնալու, ինչից հետո ԿԳՄՍՆ շտապեցին ոչ պետական բուհերի ռեկտորները, նախարարը հերքեց, թե դա իրենց չի վերաբերում: Հիմա ամիսը առնվազն 2 անգամ այս թեմայով խորհրդակցություններ են անում: Պատճա՞ռը. գուցե մեծ «լվացքի» հոտ են առել, ասում են` մոտ 1,2 տրիլիոն դրամ է ծախսվելու:
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image