Բախում է տեղի ունեցել իրանցի սահմանապահների եւ զինված խմբավորման միջեւ։ Տեղի է ունեցել ինտենսիվ փոխհրաձգություն։ Դեպքը տեղի է ունեցել Սիսթան եւ Բելուջիսթան նահանգներում տեղակայված սահմանապահ գնդի հսկողության տակ գտնվող գոտու տեղամասերից մեկում։
Զինված խմբավորման անդամները ցանկացել են մուտք գործել սահմանային անցակետ, սակայն սահմանապահները թույլ չեն տվել՝ պատասխան կրակ բացելով նրանց վրա։ Արդյունքում վեց մարդ զինված խմբավորումից, սպանվել է։Սահմանապահները բռնագրավել են նաեւ զգալի քանակությամբ զենք եւ զինամթերք։
Նշենք, որ Սիսթան եւ Բելուջիսթան նահանգներում տեղակայված սահմանպահ զորքերը հսկում են Աֆղանստանի հետ սահմանի անվտանգությունը։