Քաղաքականություն

Երկու ցնցող լուր և երկու դիտարկում

Երկու ցնցող լուր և երկու դիտարկում

Լրահոսից երկու ցնցող լուր եմ առանձնացրել, որոնք եթե ոչ երկիրը, գոնե ցանկացած մարդու գիտակցությունը կցնցեն։
1. Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը մայրաքաղաքի մայթերն ու փողոցները սառցաշերտերից զերծ պահելու իր մտահոգությունը արտահայտել է այսպիսի նախադասությամբ․«Նոր տեխնոլոգիա է պետք փորձարկենք, օրինակ՝ ջրի լուծույթով աղի նախօրոք ցանումը փողոցներում և մայթերում»։

Այս խրթին նախադասությունը փորձենք թարգմանել․ տեխնոլոգիան դեռ չկա, չի փորձարկվել, աղն էլ դեռ չի ցանվել, բայց գաղափարն այնքան «նոր» է, որ ինքնին ներկայանում է որպես հայտնագործություն։ Համոզված եղեք՝ աշխարհն էլ չի մնա անտարբեր։ Այս «նոր տեխնոլոգիան» շուտով կփորձեն պատենտավորել և կիրառել իրենց «հետամնաց» քաղաքներում։

2. «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի համակարգող Դանիել Իաննիսյանը հերթական «ցնցող» միտքն է հնչեցրել․ «Սահմանադրությունը փոխելով՝ Նիկոլ Փաշինյանն ուզում է կարճացնել Ալիևի լեզուն»։
Հարց է ծագում․ եթե լեզուն հանարովր է կարճացնել, ինչո՞ւ Ալիևի պահանջները չեն պակասում, իսկ սպառնալիքները՝ չեն մեղմանում։ Ինչպե՞ս է ստացվում, որ «լեզուն կարճացնողը» նույն այդ Ալիևի առաջ կանգնում է խոնարհ, հնազանդ ու լուռ: Ամենադիպուկը սա վերլուծել  է մեկնաբան Վարդան Հակոբյանը․«Սահմանադրությունը փոխելու մտադրությունը նույնն է, ինչ եթե բռնաբարվողը սիրահոժար թույլ տա բռնաբարությունը՝ այդպիսով դիմացինին զրկելով բռնաբարելու հաճույքից»։ Իմիջիայլոց, արձագանքները սրանով չեն սահմանափակվել․«Այլմոլորակային արարած», «Դուս կուդա», «Դեռ կարողանում է խոսե՞լ»...

ԳԱԳԻԿ ԱՆՏՈՆՅԱՆ
 

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image