Խմբագիրների հետ հանդիպման շրջանակում «Ուժեղ Հայաստանի» առաջնորդ Սամվել Կարապետյանին «Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանն անդրադարձել է վերջին օրերին Փաշինյանի կողմից ասպարեզ նետված տգեղ դիսկուրսին, թե՝ ինչու չես զոհվել, ինչու ես կենդանի մնացել եւ խնդրել է անդրադառնալ օրերս ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանի կողմից արված հայտարարությանը, որը հարցնում էր, թե 2020 թվականի պատերազմի ընթացքում Կարապետյանի ընտանիքի 6 տղաներն ինչու չեն զոհվել, խնդրել է մեկնաբանել ոչ թե զոհվել-չզոհվելու, այլ մասնակցել են, թե ոչ պատերազմին, ինչպես են մասնակցել։
Հարցին պատասխանելով Կարապետյանը նշել է, որ իրենց ընտանիքի տղաները պատերազմի ընթացքում և դրանից առաջ էլ զբաղվել են աշխատանքով ու ամեն ինչ արել են, որ օգնեն պատերազմող երկրին, որ ոչ ոք չզոհվի:
«Մեր ընտանիքի տղաները աշխատել են, որ նրանք չզոհվեն․․․ Բայց նրանք կենդանի մեռելներ են»,- նշել է Կարապետյանը: