Միջազգային

Իրանի դեմ հարվածները կարող են վերսկսվել․ Դոնալդ Թրամփ

Իրանի դեմ հարվածները կարող են վերսկսվել․ Դոնալդ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի դեմ հարվածները հնարավոր է վերսկսվեն, քանի որ ինքը կուզենար մինչեւ վերջ ոչնչացնել Իրանի մնացած հրթիռային պոտենցիւալը։

Այս մասին նա ասել է Ֆլորիդա նահանգի Վեսթ-Փալմ-Բիչում՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ։ Թրամփը ասել է, որ Իրանի տրամադրության տակ կա հրթիռային կարողությունների մոտ 15 տոկոսը եւ ինքը կուզենար դրանք էլ ոչնչացնել։

Նա ընդգծել է, որ չի բացառում, որ ռազմական գործողություններն ընդդեմ Իրանի կարող են վերսկսվել։ Թրամփը շեշտել է, որ այդ հնարավորություն կա եւ ամեն բան կախված է նրանից, թե ինչպես կպահեն իրենց իրանցիները։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image