Միջազգային

Արսեն Զախարյանը լքու՞մ է իսպանական «Ռեալ Սոսիեդադ»-ը

Արսեն Զախարյանը լքու՞մ է իսպանական «Ռեալ Սոսիեդադ»-ը

Ռեալ Սոսիեդադի» իսպանական ֆուտբոլային ակումբի կիսապաշտպան, Ռուսաստանի հավաքականի ֆուտբոլիստ Արսեն Զախարյանը մոտ է «Կրասնոդար» տեղափոխվելուն։ Այս մասին X–ում հայտնում է Armenie Football–ը։

Աղբյուրի տեղեկություններով` տրանսֆերը կարող է ձևակերպվել երկու շաբաթվա ընթացքում։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Կրասնոդարը» համաձայնեցրել է հայ կիսապաշտպան, Հայաստանի հավաքականի ավագ Էդուարդ Սպերցյանի տեղափոխումը Սաուդյան Արաբիայի «Ալ–Ահլի» 25 մլն եվրոյով։

Զախարյանը 23 տարեկան է, նա «Ռեալ Սոսիեդադ» է տեղափոխվել Մոսկվայի «Դինամոյից» 2023 թվականի ամռանը և իսպանական ակումբում 65 խաղ է անցկացրել, որոնցում դարձել է 3 գոլի հեղինակ։ Վերջին երկու խաղաշրջանների ընթացքում կիսապաշտպանը վնասվածքի պատճառով բաց է թողել թիմի 43 խաղ։

Լրահոս

Ամենաընթերցված

Սոչիում արտակարգ իրավիճակ է

Սոչիում արտակարգ իրավիճակ է

Սոչիի միջազգային օդանավակայանում վերջին մեկ օրվա ընթացքում աշխատանքային ռեժիմի բազմակի փոփոխությունն...

×
Gallery Image