Հասարակություն

Ինչ է կատարվել Մանկավարժական համալսարանում

Ինչ է կատարվել Մանկավարժական համալսարանում

Քիչ առաջ Հակակոռուպցիոն կոմիտեն մտել է Մանկավարժական համալսարան, որտեղ առավոտից քննչական գործողություններ է իրականացրել։

Ըստ մամուլի՝ Հակակոռուպցիոն կոմիտեն ռեկտորին և մի շարք այլ աշխատակիցների է ձերբակալել ու այժմ էլ տանում են Հակակոռուպցիոն կոմիտե։

Մանկավարժական համալսարանից մեզ հայտնեցին, որ ռեկտորը եւ աշխատակիցները ոչ թե ձերբակալվել են, այլ գնացել են Հակակոռուպիցոն կոմիտե՝ վկայի կարգավիճակով, թե ինչ գործի շրջանակում, ասացին՝ չգիտեն։

Մինչ համալսարանից ասում են` վկայի կարգավիճակով են գնացել ՀԿԿ, կոմիտեից մեզ փոխանցում են. «Հաստատում ենք, որ Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից իրականացվող քրեական վարույթի շրջանակներում ձերբակալվել են Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտորը և պրոռեկտորը: Վերջիններս մեղադրվում են համալսարանի տարբեր աշխատակիցներից կազմված հանցավոր կազմակերպություն ստեղծելու և ղեկավարելու, առանձնապես խոշոր չափերով վատնում և խարդախություն կատարելու, ինչպես նաև կաշառք ստանալու մեջ: Քրեական վարույթի շրջանակներում ձերբակալվել են նաև համալսարանի մի շարք այլ աշխատակիցներ»։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image