Հանձնաժողովներն անցնում են քվեատուփերի բացման և ձայների հաշվարկի փուլին:
Առավոտյան ժամը 8-ից գործում էին 2005 ընտրպատեղամասեր։ Ընտրելու իրավունք ուներ ՀՀ 2 միլիոն 503 հազար 976 քաղաքացի։
Հիշեցնենք, որ ժամը 17։00–ի դրությամբ Ազգային ժողովի ընտրության քվեարկությանը մասնակցել է 1 224 957 մարդ կամ ընտրողների 48, 92%–ը։
Ընտրապայքարին մասնակցում էր 18 քաղաքական ուժ՝ 16 կուսակցություն և 2 դաշինք։
Ընդդիմադիրներն ու իրավապահները հայտնել են ընտրախախտումների ու մի քանի տասնյակ ձերբակալվածների մասին։