Այս օրերին եւ մինչեւ հունիսի 7-ը, ամեն օր հիշեք Գերմանիայի նշանավոր կանցլեր Օտտո Ֆոն Բիսմարկի խոսքերը. «Երբեք այնքան չեն ստում, որքան պատերազմի ժամանակ, որսից հետո եւ ընտրություններից առաջ»: Այս՝ առաջիկա ամիսներին դեռ շատ կստեն ու մեզ կմոլորեցնեն, կփորձեն ապակողմնորոշել ու կողմնորոշել, համոզել ու ներշնչել: Մի տրվեք այդ մանիպուլյացիաներին: Մի հավատացեք եւ ոչ մի սոցիոլոգիական հարցման արդյունքներին ու դրանցով մի կողմնորոշվեք ո՛չ ուժերի հարաբերակցության, ո՛չ ձեր անելիքների հարցում: Մի վստահեք եւ ոչ մի քաղաքագետի ու քաղաքագիտական վերլուծության: Մի լսեք ոչ մի խոստում եւ ապագայում ոսկե սարեր կառուցելու առաջարկ: Մի վախեցեք եւ ոչ մի սպառնալիքից ու մի հավատացեք ոմանց տեսլականներին` ո՛չ խաղաղության եւ ո՛չ էլ պատերազմի: Մի առաջնորդվեք ո՛չ ձեր անմիջական ղեկավարի, ո՛չ պաշտոն զբաղեցնող ազգականների, ո՛չ էլ փողատերերի խորհուրդներով: Առհասարակ, այն ամենը, ինչը հնարավոր չէ շոշափել, տեսնել, զգալ, ուշադրության մի արժանացրեք: Կհարցնեք` իսկ ինչպե՞ս կողմնորոշվենք եւ ո՞ւմ ընտրենք: Մի չափանիշ վերցրեք կողմնորոշման համար` ռեալ, շոշափելի փաստերը, արդեն կայացած իրողությունները: Ինչպիսի՞ կառավարում է իրականացրել Նիկոլ Փաշինյանի իշխանությունը վերջին 8 տարվա ընթացքում: Ինչպիսի՞ բարեկեցություն է ապահովել երկրում, ինչքանո՞վ ենք մենք խաղաղ ապրել այս 8 տարիներին, ի՞նչ են կառուցել ու ստեղծել: Ի՞նչ են ստեղծել իրենց կյանքի ընթացքում այն ուժերը, որոնք իշխանության չեն այսօր: Եթե ժամանակին իշխանության են եղել, ի՞նչ են արել պաշտոնավարման ընթացքում: Եթե իշխանության չեն եղել, ի՞նչ են ստեղծել` ի՞նչ շոշափելի արդյունք, ինչպիսի՞ աշխատանքային միջավայր, ի՞նչ են ասում նրանց մասին իրենց կուսակիցներն ու աշխատողները:
Խմբագրի կողմից
Ռեալ փաստեր միայն
Ամենաընթերցված
«Տղու բազար». մանրամասներ` սկանդալային ծեծից
Այսօր համացանցում տեսանյութ է տարածվել, որ մի խումբ աղջիկներ ծեծում են մեկ այլ աղջկա։ ՆԳՆ-ից պարզաբա...
Նժդեհի արձանն արգելել են, համայնքապետն այլ արձաննե...
2024 թվականին Մեղրիի ՔՊ-ական համայնքապետ Խաչատուր Անդրեասյանը որոշում է բարեկարգել քաղաքի կենտրոնակա...
Արյունալի հաշվեհարդար Մուրացանում՝ 20-ամյա զոհ և 1...
Ըստ ՆԳՆ-ի` հուլիսի 18-ին, ժամը 21:00-ի սահմաններում, ոստիկանությունում տեղեկություններ են ստացվել, ո...
50 տոկոսանոց մաքսատուրքեր է սահմանել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 50 տոկոսանոց հավելյալ ներմուծումային մաքսատուրքեր է սահմանել կանադական արտ...
×
❮
❯