Քաղաքականություն

2018-ից ի վեր՝ Հայաստանի խնդիրը Թուրքիայի և Ադրբեջանի ներքին գործն է

2018-ից ի վեր՝ Հայաստանի խնդիրը Թուրքիայի և Ադրբեջանի ներքին գործն է

Հաքան Ֆիդան… Թուրքիայի արտաքին գործերի նախարար, հայ ժողովրդի մեծ բարեկամ: Նա բացում է մեր աչքերը: Չլիներ Հաքան Ֆիդանը, ՔՊ-ն և նրա առաջնորդը շարունակելու էին հայ ժողովրդի գլուխը լցնել ամենատարբեր հիմարություններով, այդ թվում՝ 2018թ, թավշյա ոչ բռնի ժողովրդական հեղափոխության մասին էշություններով: Հաքան Ֆիդանը, սակայն, համարձակ քայլ կատարեց և ի լուր աշխարհի հայտարարեց, դա՝ այդ «հեղափոխությունը», իրականում թուրք-ադրբեջանական հեղաշրջում էր, որի արդյունքում Հայաստանում իշխանության բերվեցին ՔՊ-ն ու վերջինիս առաջնորդը: Էդգար Ղազարյանի ականջը կանչի… Մարդը բացահայտ խոսում էր այս մասին…

Եթե մի քիչ ուշադիր նայենք Սիրիայում կատարվածին, որի արդյունքում մերժվեց Բաշար ալ Ասադը և «գործուղվեց» Մոսկվա, ապա կտեսնենք, որ գրեթե նույն բանն է տեղի ունեցել, ինչ որ Հայաստանում՝ այն է՝ թուրքական հեղաշրջում՝ մի տարբերությամբ, որ Սիրիայում դա ոչ այնքան թավշյա էր, ոչ էլ այնքան ոչ բռնի ու ժողովրդական: Եվ եթե հառաջիկա կիրակի Սիրիայում ընտրություններ լինեն, Թուրքիան, բնակկանաբար, կաջակցի իր դրածոյի՝ անցումային նախագահ Ահմեդ ալ Շարայի թեկնածությանը:
Իսկ հիմա հիշենք Ռեջեբ Էրդողանի հայտնի հայտարարությունն այն մասին, որ Թուրքիան երբեք այնպիսի քայլ չի անի, որ կհակասի իր եղբայր Ադրբեջանի շահերին: Հաքան Ֆիդանի հայտարարությունը պետք է քննարկել հենց այս համատեքստում: Նա քայլ է արել, հայտարարել է, որ հունիսին կայանալիք ՀՀ ԱԺ ընտրություններում կաջակցեն ՔՊ-ին ու նրա առաջնորդին: Սա ի՞նչ է նշանակում: Ֆիդանն այդպիսի բան կասե՞ր, եթե իմանար, որ Ադրբեջանն ու Իլհամ Ալիևը այլ թեկնածու ունեն այդ ընտրություններում: Այսինքն Թուրքիայում ունեցել են Ադրբեջանի «դաբրոն», այլապես Ֆիդանի բերանով նման հայտարարություն չէին անի:

Եվ ուրեմն, 2018 թվականին Հայաստանում տեղի է ունեցել ոչ այլ ինչ, եթե ոչ թուրք-ադրբեջանական հեղաշրջում, և այսօր, դրանից 8 տարի անց, Թուրքիան, Մարկո Ռուբիոյի և Արարատ Միրզոյանի հանդիպման ֆոնին, հայտարարում է, որ շարունակելու է աջակցել իր դրածոյին: Մնում է, որ այդ մասին հայտարարի նաև Ադրբեջանի արտգործնախարարը, ինչն էլ շուտով տեղի կունենա:

Կարելի՞ է արդյոք Հաքան Ֆիդանի հայտարարությունը դիտարկել որպես միջամտություն Հայաստանի ներքին գործերին: Միանշանակ՝ այո, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ ՀՀ առայժմ գործող իշխանություններն այս ընթացքում հասցրել են մեր ժողովրդի գլուխը լցնել Թուրքիայի և Ադրբեջանի մասին հրաշապատում հեքիաթներով: Թուրքիան ու Ադրբեջանը լավն են, մենք՝ օկուպանտ, նրանք մեզ հաց ու բենզին են տալիս, իսկ մենք շարունակյկում ենք օկուպացված պահել ադրբեջանական որոշ տարածքներ, նրանք առաջարկում են խաղաղություն, իսկ մենք ռևանշի մասին ենք մտածում… Եվ հայ ժողովրդի այն հատվածը, որ հավատում է ՀՀ իշխանությունների այս ցնդաբանություններին, լսելով Ֆիդանի հայտարարությունը, բնականաբար կվազի ու քվե կտա ՔՊ-ին, որ գործում է Թուրքիայի և Ադրբեջանի հովանու ներքո: Սա էլ ձեզ՝ բացահայտ միջամտություն Հայաստանի ներքին գործերին:

Ի՞նչ տեղի կունենար, եթե ռուս հայտնի հեռուստալրագրող Սոլովյովը կամ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարեր, որ ՀՀ ԱԺ առաջիկա ընտրություններին Ռուսաստանը կաջակցի, օրինակ, «ֆլանքյասի» թեկնածությանը… Հավատացնում եմ ձեզ՝ Բաքվից մինչև Անկարա և Անկարայից մինչև Վաշինգտոն (Լոնդոն, Փարիզ, Բեռլին ներառյալ) ոռնոց կբարձրանար՝ Հայաստանի գործերին միջամտելու՝ Մոսկվայի ցանկության մասին: Բա էլ ինչո՞ւ է քաղաքական կապիկ Դանիել Իոաննիսյանը հետույք պատռում, թե Ֆիդանի հայտարարությունը զուտ քաղաքական դիրքորոշում է և կապ չունի Հայաստանի ներքին գործերի հետ: Մի՞թե Դանիել Իոաննիսյանի անհանգստությունը ևս չի ապացուցում Էդգար Ղազարյանի ասածը, որ Հայաստանում 2018 թվականին հենց թուրք-ադրբեջանական հեղաշրջում է կատարվել: Հավելեմ միայն՝ էլ ո՞վ, եթե ոչ Թուրքիան ու Ադրբեջանը պետք է ամենից շատ շահագրգռված լինեն իրենց դրածոյի վերարտադրությամբ: Ֆիդանը հենց սա է ասում՝ մենք ենք նրանց բերել, մենք էլ նրանց կպաշտպանենք մինչև Հայաստանի հարցը վերջնականապես լուծենք:

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image