Ձերբակալվել է Գագիկ Բեգլարյանը։
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից մեզ հաստատեցին, որ քննվող քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է ՀՀ տրանսպորտի և կապի նախկին նախարար Գ.Բ.-ն (Գագիկ Բեգլարյանը)։
Վերջինս մեղադրվում է պաշտոնեական լիազորությունների չարաշահման և առանձնապես խոշոր չափերի փողերի լվացման մեջ:
Գ.Բ-ին կալանավորելու միջնորություն է ներկայացվել դատարան: