Այլ

3 օր՝ 3 հարց

3 օր՝ 3 հարց

«Հայաստանի 100 լավագույն ուսանողները» մրցույթի հայտադիմումների ընդունումը կավարտվի 3 օրից։ 100-ավոր ուսանողներ Հայաստանի տարբեր մարզերից մասնակցում են մրցույթին, և դա ուրախացնում է։ 
Սիրելի ուսանողներ, ստանում եմ ձեր նամակները, և առանձնացրել եմ ևս 3 հաճախ տրվող հարց, որոնց կպատասխանեմ այս ձևաչափով։                                                                                                   

ՄՈԳ-ի այս տարվա ցուցանիշը հաստատող փաստաթուղթ դեռ չեն տրամադրել, ի՞նչ անել։   
Կցել նախորդ կիսամյակի ցուցանիշը մինչ պատրաստ կլինի նոր փաստաթուղթը։    

Անվճար սովորող ուսանողները կարող են մասնակցել։ 
Ոչ, մրցույթի նպատակը ուսանողի 1 տարվա ուսման վճարը տրամադրելն է։ 

Ինչպե՞ս են ընտրվելու հաղթողները։ 

Փետրվարի 1-ից հայտադիմումների ընդունումը դադարեցվելու է։ 

Մասնագիտական խումբը ուսումնասիրելու է հայտադիմումները, վերլուծելով ՄՈԳ-ը, մոտիվացիոն նամակները և այլ փաստաթղթեր։ 

Կազմվելու է shortlist յուրաքնաչյուր մարզից ընտրվելու են լավագույն 10 ուսանողները։ 

Լավագույն 100 ուսանողների ցանկը կհրապարակենք փետրվարի 15-ին, հաղթող ուսանողները կստանան անձնական նամակներ։                                       

Նման մրցույթները շարունակական են լինելու։ Հետևեք իմ և Սարգիս Կարապետյանի էջին, որպեսզի տեղեկացված լինեք։

Գոհար Ղումաշյանի ֆեյսբուքյան էջից

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image