«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը Հանրապետության հրապարակում անցկացվող հանրահավաքի ընթացքում իր ելույթում նշել է, որ իր համար մեծ պատասխանատվություն և պատիվ է մասնակցել Հայաստանի համար կարևոր և պատմական այս քաղաքական գործընթացին՝ ընդգծելով, որ պատրաստ են կրել դրա հետ կապված բոլոր դժվարությունները և հանդես գալ հասարակության առաջ բաց դիրքորոշմամբ։
Նա հայտարարել է, որ այս ընթացքում կարողացել են հաղթահարել բոլոր խնդիրները՝ որպես դրա վկայություն նշելով հանրահավաքի բարձր մասնակցությունն ու հրապարակում ձևավորված դրական մթնոլորտը։
««Չորս օրից մեր պատմության համար վճռորոշ օր է։ Չորս օրից հանրաքվե է, հանրաքվե՝ երկու բանի մասին՝ շարունակում ենք թույլ մնալ, շարունակում ենք թույլ տալ հարևաններին օգտագործել մեզ, թե կանգնում ենք և մեր մեջքը ամրացնում և սկսում ենք զարգանալ»,- ասել է նա: