Հասարակություն

Ադրբեջանցիները վերադարձրել են Արավուսի բնակչի ոչխարները

Ադրբեջանցիները վերադարձրել են Արավուսի բնակչի ոչխարները

Ադրբեջանցիները երեկ երեկոյան վերադարձրել են Սյունիքի մարզի Արավուս բնակավայրի սահմանից գողացած ոչխարները։ Hraparak.am-ի  հետ զրույցում հայտնեց Արավուս գյուղի բնակիչ Արմեն Ջհանգիրյանը։

Նա ասաց, որ ադրբեջանցիների հետ բանակցել է ԱԱԾ-ն։ Հարցին, թե ամբողջ հոտն են հետ վերադարձրել, ասաց, որ մի քանի գլուխ պակաս է, բայց դա այլևս էական չէ։

Նշենք, որ երեկ գրել էինք, որ 5 ադրբեջանցի, որոնցից մեկը` զինված, արոտավայրի ճանապարհին հափշտակել են Արավուս գյուղի բնակիչ Արմեն Ջհանգիրյանի շուրջ 230 գլուխ ոչխարները։

 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image