Քաղաքականություն

Բլեֆների շարքից հերթականը

Բլեֆների շարքից հերթականը

Երբ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Փաշինյան Նիկոլը հայտարարում է, որ կառավարությունն ինքն է, դա օրենքի խախտում է: Այսինքն, դա վարչապետի կողմից իր իրավասությունների վերազանցում է: Ինչի համար, եթե Հայաստանը լիներ իրական ժողովրդավարական երկիր, ինքը ստիպված կլիներ հրաժարական ներկայացնել զբաղեցրած պաշտոնից: Քանի որ դա կպահանջեր խորհրդարանը, դա կպահանջեին քաղաքական ուժերն ու գործիչները: Եվ, ի վերջո, ժողովուրդը: Բայց քանի որ մեր երկիրն այդպիսին չէ, այլ չգիտես ինչի «բաստիոն», ինքն էլ մտադրություն չունի նման քայլին դիմելու: Իսկ թե կոնկրետ ինչի՞ բաստիոն՝ կարող է պատկերացնել յուրաքանչյուր ոք, ով աչքեր ունի տեսնելու համար, ականջներ՝ լսելու և ուղեղ՝ տեսածն ու լսածը վերլուծելու համար:

Անցանք առաջ: Որքան հիշում եմ, վերը նշված անձն անընդհատ խոսում է պետական ինստիտուտների կայացման մասին: Ինչպես նաև այս կամ այն երևույթի կամ դրանց խմբի ինստիտուցիոնալացման մասին: Դա պետք է ենթադրեր վաղուց կայացած ինստիտուտների պահպանում ու զարգացում: Ասենք պետական կառավարման ինստիտուտի՝ Ազգային ժողով, կառավարություն և կամ կրթադաստիարակչական ինստիտուտի՝ մանկապարտեզ, դպրոց, բուհ: Ասենք իրավապահ համակարգի՝ ոստիկանություն, քննչականներ, դատախազություն, դատարան և կամ ուժային ինստիտուտի՝ ԱԱԾ, բանակ: Հաշվի առնելով, որ իշխանափոխությունից արդեն անցել է շուրջ 8 տարի՝ հեղափոխականությունը պետք է որ մնար անցյալում: Եվ պետք էր մտածել ոչ թե գոյություն ունեցող ինստիտուտները քայքայելու մասին, ինչպես ինքն է անում, այլ, ինչպես ասվեց, արվեր հակառակը:

Սակայն ինչպես երևում է, վարչապետի աթոռից կառչած անձի ուշքն ու միտքը կայացած ինստիտուտներն իրեն ենթարկեցնելն է և կամ վերացնելը՝ եթե դա չի ստացվում: Ինչը ցույց է տալիս, որ երևույթների ինստիտուցիոնալացման մասին վերջինիս խոսքերն ընդամենը հերթական բլեֆն են: Օրինակ, վերջին ամիսներին հարվածների տակ է հայտնվել հայոց եկեղեցին, քանի որ վերջինս չի տեղավորվում «իրական» կոչեցյալ Հայաստանի պատկերում: Որովհետև չի կարող չմտահոգվել հայոց պետականության մասին: Այդ հարվածները որքան անօրինական են, նույնքան էլ անբարոյական: Իրավիճակի զավեշտը կամ անհեթեթությունը (և կամ երկուսը միասին) կայանում է նրանում, որ բարոյականության պահանջի անվան ներքո իշխանության վերևից թափվում են անբարոյական մեղադրանքներ: 

Հերթականության առումով վերջինը ԱԺ նախագահի պաշտոնը վայելող Ալենինն է: Այդ անձը մեղադրում է մի քանի բարձրաստիճան հոգևորականների մանկապիղծ լինելու մեջ: Ազգանուն չի տալիս, քանի որ փաստեր չունի: Բայց իշխանափոխությոնից հետո դա իրեն չի փրկի՝ ինքը զրպարտում է հոգևոր ինստիտուտը՝ հայոց եկեղեցին: Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանն ասում է, որ մանկաղծությունը և դրա առումով կեղծ մեղադրանքը՝ զրպարտությունը, պետք է պատժվեն նույն չափով: Կարծում եմ, որ հունիսի 8-ի իշխանափոխությունից հետո օրենսդրական այդ նորմը կընդունվի: Եվ կունենա հետադարձ ուժ այն դեպքերի համար, որոնց ազդեցությունը ժամանակային առումով չի չեզոքացվել:   

Բնական է, որ ինքնակամ հրաժարական չեն ներկայացնի նաև իրավապահ համակարգի այն ներկայացուցիչները՝ աշխատակցից մինչև կառույցի ղեկավար, ովքեր կեղծ ապացույցներ են սարքել ու դրանց հիման վրա կալանավորել և տանը կամ բանտերում են պահում սրբազաններին ու մնացած հոգևորականներին ու քաղաքական բանտարկյալներին: Արշակ Սրբազանի առումով, օրինակ, դա ապացուցել է իրավապաշտպան Արսեն Բաբայանը, ով փորձաքննության էր ուղարկել վերջինիս վերաբերյալ տեսանյութը և ստացել էր պատասխան, որ այն կեղծ է: Իզուր չէր իր ժամանակ լուսահոգի Ավետիք Իշխանյանը անընդհատ հայտարարում, որ այս իշխանություն էն գլխից հիմնված էր կեղծիքի վրա: Ու կեղծիքով էլ անց է կացրել բոլոր տարիները և այդ թվում 44-օրյա պատերազմը: Հիշենք սոցցանցային «հաղթելու ենք» քարոզչական կարգախոսն այն պահին, երբ արդեն մի քանի օր հանձնված էր Շուշին: Ինչպես նաև «չշշկռվելիք» գլխավոր հրամանատարի ֆեյսբուքյան կեղծ գրառումը քաղաքում ընթացող մարտերի մասին:
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image