Մշակույթ

Պատանի երաժիշտների դասական Եվրատեսիլը ՀՀ-ում կանցկացվի. ով է ներկայացնելու

Պատանի երաժիշտների դասական Եվրատեսիլը ՀՀ-ում կանցկացվի. ով է ներկայացնելու

Կառավարության մայիսի 14-ի նիստի ընթացքում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հայտարարել է, որ նախատեսվում է Հայաստանում անցկացնել «Պատանի երաժիշտների դասական Եվրատեսիլ» մրցույթի 22-րդ թողարկումը։

Նախարարի խոսքով՝ նախագիծն իրականացվում է Հայաստանի հանրային հեռուստաընկերությունի և Եվրոպական հեռարձակողների միությունի համագործակցությամբ։ Նրա գնահատմամբ՝ մրցույթը կարևոր հնարավորություն է Հայաստանի համար՝ միջազգային հարթակում ներկայացնելու և զարգացնելու դասական արվեստի ոլորտը։

Անդրեասյանը նշել է, որ միջոցառումը ուղիղ հեռարձակմամբ հասանելի կլինի 11 մասնակից երկրներում։ Մրցույթին մասնակցելու են Պորտուգալիան, Շվեյցարիան, Սերբիան, Բելգիան, Գերմանիան, Չեխիան, Կիպրոսը, Լեհաստանը, Լատվիան, Շվեդիան և Հայաստանը։

Հայաստանը մրցույթում կներկայացնի 15-ամյա ֆլեյտահարուհի Էլեն Վիրաբյանը։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image